Հղիության ընթացքում հանդիպող փոքր խանգարումներ և շեղումներ-5

Ջղակծկումներ

Ոտքերի ջղակծկումների դեպքում խորհուրդ է տրվում կծկել և թուլացնել մատները, ինչպես նաև ծալել ոտքերը ծնկան հոդերից ցածր:

Ջղակծկումների ժամանակ ծունկը ձգել վերևում. Վերցնել ոտքի մեծ մատը և բարձրացնել վերև: Օգնում է նաև գիշերը կիսագուլպաներ  կրելը:

Թութք և փորկապություն

Մեծացող արգանդը ճնշում է ուղիղ աղիքին և մեծացնում թութքային հանգույցների առաջացման հավանականությունը և հակումը: Պրոգեստերոնի ազդեցության տակ առաջանում է աղիների գալարակծկանքների թուլացում, որը հանգեցնում է փորկապության առաջացմանը, որն էլ նպաստում է թութքի առաջացման: Ուստի հատուկ ուշադրություն պետք է դարձնել սննդին: Փորկապությունը կարելի է կանխարգելել կատարելով սննդակարգում որոշ շտկումներ. ավելացնել ամեն օրվա ռացիոնի մեջ բուսական բջջանք պարունակող մթերքներ, կոպիտ աղված ալյուրից թխված հաց, մրգեր, բանջարեղեն, չորացած մրգեր: Անհրաժեշտ է խմել բավարար քանակությամբ հեղուկներ(1,5-2լ), ինճպես նաև առաջարկել ֆիզիկական վարժությունների կոմպլեքս, որոնք խթանում են աղիների գործունեությունը:

 

Ցավեր գոտկատեղում

Որովայնի մեծացմանը զուգընթաց մեջքի մկանները կրում են մեծ ծանրաբեռնվածություն, որը հաճախ դառնում է մեջքի ցավերի պատճառ: Գեղեցիկ «հղիների հպարտ կեցվածքը- գլուխը բարձր, մեջքը ուղղված» մեղմում է ցավը: Լավ կրծկալը և բանդաժը, ինչպես նաև ընդարցակ կոշիկը` ցածր կրունկով, կրճատում է մեջքի մկանների լարվածությունը: Ցանկալի է քնել այնպիսի ներքնակի վրա, որը միաժամանակ ընդունում է մեջքի ձևը: Լարված մկանները թուլանում են, եթե դրանք թեթևակի մերսեք և տաք հնարավորություն հանգստանալ: Որովայնի մկանների ամրությանը նպաստում են ֆիզիկական վարժությունները:

Նյութի նախորդ մասը կարդացեք այստեղ

Գիրք ծննդոց. Հղիության և մայրության ուղեցույց

Ռ. Աբրահամյան, Գ. Ավագյան