Շատ կանայք հղիությունը պարզում են թեստի միջոցով: Սա շատ հուսալի եղանակ է, եթե կիրառվում է ճիշտ ժամանակին: Բայց հաճախ կանայք սկսում են կասկածել`ճի՞շտ է, արդյոք, թեստի արդյունքը, թե ոչ: Այդ ամենից խուսափելու համար պետք է իմանալ մի քանի փաստ հղիության թեստերի մասին:
Ինչպե՞ս է աշխատում հղիության թեստը
Թեստն իրենից ներկայացնում է պլաստիկե կամ թղթե ձող, որը ցույց է տալիս մեզի մեջ խորիոնային հորմոնի առկայությունը: Այս հորմոնի մակարդակը բարձր է լինում միայն հղի կանանց մեզի մեջ: Եթե թեստը ֆիքսում է այն, ապա ցույց է տալիս երկու գիծ:
Ինչպիսի՞ թեստ ընտրել՝ թանկարժե՞ք, թե՞ էժան
Որոշ մասնագետներ պնդում են, որ չկա էական տարբերություն թանկ և էժան թեստերի միջև, և երկուսն էլ աշխատում են նույն սկզբունքով: Իրականում ամենապարզ թեստն անգամ ցույց է տալիս ճիշտ արդյունք, եթե կիրառվում է ճիշտ ձևով և ժամանակին:
Թեստի կիրառման լավագույն ժամանակը
Եթե ուզում եք տեսնել թեստի ճշգրիտ արդյունքը, խորհուրդ է տրվում չշտապել: Այն պետք է կիրառել ուշացած դաշտանային ցիկլի դեպքում: Նախընտրելի է թեստ դնել առավոտյան, քանի որ այդ ժամին մեզի մեջ հորմոնն ավելի նկատելի է լինում: Թեստը մեզի մեջ պետք է դնել՝ այնպես, որ նշված գծիկը չթրջվի եւ պահել այնքան, որքան նշված է տուփի վրա:
Շարունակելի
Աղբյուրը՝ mama.ru