Հղիության սրտխառնոցը հաղթահարելու 17 միջոց -մաս 2

Հղիության ընթացքում կինը ստիպված է լինում որոշ սահմանափակումներ մտցնել իր կյանքում:

Շատ դեղեր եւ դեղամիջոցներ են հակացուցված հղիության ժամանակ: Եվ սա այն դեպքում, երբ հղիության առաջին եռամսյակում սրտխառնոցը փչացնում է անգամ մայրանալու ուրախությունը: Ահա, թե ինչ կարող ենք առաջարկել.

  1. Երբեմն դրական ազդեցություն է ունենում լողավազանը
  2. Արեւածաղկի բոված, առանց աղի սերմերը նույնպես կարող են օգուտ տալ, բայց չչարաշահեք, քանի որ դրանք մեծ կալորիականություն ունեն
  3. Արյունոտ Մերի խմիչքը, որը պարունակում է լոլիկի եւ կիտրոնի հյութ, եւս լավ միջոց է՝ սրտխառնոցի դեմ պայքարում, բայց հիշեք, որ աղ  չարժե ավելացնել
  4. Ցիտրուսային մրգեր – մանդարին, նարինջ, թուրինջ, պամելո՝ սրանք լավ ազդեցություն են թողնում մարմնի վրա. կարող եք ուտել նաեւ նարնջի՝ շաքարապատ կեղեվը
  5. Դրսում զբոսանքը շատ է օգնում. ամռանն արժե զբոսնել երեկոյան, երբ շոգը նահանջել է, իսկ ձմռանը՝ արեւոտ կեսօրին, երբ ցուրտ չէ: Ավելի արդյունավետ է անտառում զբոսանքը:
  6. Կախված նրանից, թե որ ժամին է սրտխառնոցը սկսում, օրակարգ կազմեք՝ զբոսանք, սնունդ, մարզանք, քուն
  7. Անանուխն ու անանուխի թեյը հանգստացնող տարբերակ են
  8. Խնձորն ու խնձորից պատրաստված կերակուրը ներդաշնակ է դարձնում օրգանիզմի ֆունկցիան
  9. Թարմ հատապտուղները՝ ազնվամորի, մոշ, լոռամիրգ, շատ օգտակար են սրտխառնոցի ժամանակ:

 

 

Աղբյուրը՝ geniuspregnancy.com