Հղիության թեստի դրական արդյունքը երջանկություն է ցանկացած կնոջ համար:
Եվ գրեթե բոլորն անհամբեր են իմանալու երեխայի սեռը նախքան ուլտրաձայնային հետազոտությունը: Ահա այստեղ օգնության են գալիս ժողովրդական մեթոդները, որոնք կիրառել են մեր նախնիները: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս մեթոդները գիտական հիմնավորում չունեն և ճշգրիտ արդյունք չեն երաշխավորում:
Ըստ սեռի որոշման ժողովրդական մեթոդի`տղա է, եթե .
- Կինն առավոտյան չի ունենում սրտխառնոց և փսխում:
- Գերադասում է աղի և թթու կերակուրներ, ինչպես նաև սպիտակուցով հարուստ մթերքներ`միս, ձուկ, կաթնամթերք:
- Փորիկը սուր է և ուռուցիկ և նկատելի չէ հետևից:
- Ապագա մայրիկը դառնում է ավելի գրավիչ:
- Պտղի սրտի զարկերը րոպեում 140 են:
- Ոտքերն նախկինի համեմատությամբ սառն են, իսկ ձեռքի ափերը`չոր:
- Հաճախակի ունենում է գլխացավ:
- Ողջ մարմնի վրա արագացել է մազերի աճը:
Ամենայն հավանականությամբ աղջիկ է, եթե.
- Առավոտներն սկսվում են սրտխառնոցով և անգամ փսխումով:
- Ապագա մայրիկը ուտելիքներից գերադասում է միրգ և քաղցրավենիք:
- Փորիկը կլոր է և բարձր:
- Կրծքերը զգալիորեն մեծանում են, իսկ պտուկին հարակից մաշկը մգանում է:
- Մանկիկի սրտի զարկերի թիվը րոպեում գերազանցում են 140-ը:
- Ապագա մայրիկն ունենում է տրամադրության հաճախակի տատանումներ, բնավորությունը դառնում է բարդ:
- Ապագա մայրիկը կորցնում է գեղեցկությունն ու գրավչությունը:
Աղբյուրը`baby-calendar.ru