Շաբաթական հինգ բաժնից ավել կոկա-կոլայի օգտագործումը ենթադրյալ հղիությունից առաջ մեծացնում է շաքարային դիաբետի առաջացման վտանգն արդեն հղի ժամանակ:
Տասը տարի շարունակ ավելի քան 13 հազար կանանց հետազոտությունը ցույց է տվել, որ ովքեր մեծ չափաբաժնով կոկա-կոլա են օգտագործել մինչ հղիությունը, նրանց մոտ 22 տոկոսով շատացել է հղիության ժամանակ շաքարախտով հիվանդանալու վտանգը:
Գեստանցիոն շաքարախտը հղիության ամենտարածված բարդացումներից մեկն է: Այն մոր և երեխայի մոտ հանգեցնում է ճարպակալման: Հետազոտություններն անց են կացրել Հարվարդի բժշկական դպրոցի մասնագետները:
Ըստ գիտնականների՝ կոլայի մեծ չափաբաժնի կիրառումը նպաստում է արյան մեջ շաքարի ներծծմանը, իսկ նման ըմպելիքներում առկա գլիկեմիկ ինդեքսն օրգանիզմում գլյուկոզայի հանդեպ առաջացնում է պատասխան ռեակցիա` խախտելով բետա-բջիջների ֆունկցիան:
Բացի այդ, շաքարի մեծ քանակությունը գազավորված ըմպելիքներում ինքնըստինքյան հանգեցնում է ենթաստամոքսային գեղձի բետա-բջիջների դիսֆունկցիայի:
1in.am