1. Հղիության վերջին փուլում կնոջ որովայնը ենթարկվում է լուրջ կենսաբանական փոփոխությունների: Եթե փոքրիկը ճիշտ դիրքով է, որովայնը իջնում է ներքեւ: Արգանդի դիրքը նույնպես փոխվում է՝ ճնշելով ստամոքսը: Հաճախ որովայնի մաշկն ավելի է ձգվում:
2. Եթե որովայնի շրջանում կան ցավեր, ճնշում կա դեպի ներքև, որն ուղեկցվում է պտղաջրերի քիչ արտահոսքով, սակայն դեռեւ հղիության 9-րդ ամիսը չի լրացել, դա կարող է լինել վաղաժամ ծննդաբերություն: Այս դեպքում հարկավոր է անհապաղ անցնել հեշտոցային հետազոտություն:
3. Հղիության վերջին շրջանում երեխայի գլուխը հեշտոցային խողովակից հեռու է գտնվում ընդամենը 1-2 սմ՝ նախկին 4-5 սմ-ի փոխարեն: Ուստի հղիության 9-րդ ամսում մայրիկներին խորհուրդ չի տրվում փրփուրի փակ լոգանգներ ընդունել՝ հավանական վարակներից խուսափելու համար:
4. Ծննդաբերության նշան է համարվում նաև 1-1,5 կգ քաշի նվազումը, ինչը հյուսվածքների կրճատման արդյունք է, և հարկավոր է պատրաստվել փոքրիկի հետ հանդիպմանը:
5. Հեշտոցային լորձանման հեղուկի առկայությունը ևս ծննդաբերության նշան է: Այն նորմայում պետք է լինի 2-3 մլ. ծավալի անգույն հեղուկ: Եթե նկատվում է արյուն, անհապաղ պետք է դիմել բժշկի:
6. Ծննդաբերության ամենավերջին փուլում կնոջ մոտ նկատվում է նաև կեցվածքի փոփոխություն. քայլքը դառնում է , այսպես ասած, ավելի հպարտ` ինչպես ժողովուրդն է ասում՝ բադիկանման:
7. Հղիության վերջին օրերի մասին ահազանգում է նաև միզապարկը, որը սեղմում է արգանդը: Կնոջ մոտ հաճախակի առաջանում է միզելու ցանկություն:
8. Ստամոքսի հաճախակի այրոցների տհաճ զգացումը ևս հղիության վերջին փուլի դրսեւորում է:
9. Որովայնի ստորին հատվածում տարօրինակ զգացողությունը, որը կապ չունի ցավի հետ, դարձյալ ավետում է փոքրիկի ծնունդը: Այդ զգացողությունը հիմնականում լինում է առաջին ծննդաբերությունից առաջ:
Աղբյուրը՝ mama.ru