«Սեքսը հղիության ընթացքում օգտակար է թե օրգանիզմի, թե մարմնի, թե սրտի աշխատանքի եւ թե հարաբերությունների համար»,-ասում է Սեռական բժշկության ամերիկյան ամսագրի փորձագետ, սեռական դաստիարակության մասնագետ Լու Փաջեթը:
Հղիության ժամանակ տեղի ունեցող սեքսի հետ կապված վախերն ու միֆերը կարող են կնոջ մոտ տարակուսանք առաջացնել, բայց եթե բժիշկն ասում է, որ հղիութունն ընթանում է բնականոն հունով, չկա վաղաժամ ծննդաբերության վտանգ կամ այլ խնդիր, ուրեմն` չկա նաեւ պատճառ` հրաժարվելու սեքսից:
4 պատճառ, թե ինչու է օրգազմը հարկավոր հղիության ընթացքում.
1. Օրգազմը կարող է լինել շատ
Լու Փաջեթի խոսքով` կանանց փորձը ցույց է տալիս, որ հղիության օրգազմները լինում են մի քանի անգամ: Իսկ եթե նույնիսկ այն մեկ անգամ է տեղի ունենում, միեւնույն է, զգացողությունն ավելի ուժեղ է լինում, քանի որ սեռական օրգանների ու հետույքի հատվածում արյան շրջանառությունն ուժեղանում է:
2. Մեծանում է ցանկությունը
Սեռական բժշկության ամերիկյան ամսագրի հետազոտության համաձայն` հարցված կանանց 40 տոկոսն ավելի հաճախ է սեքսի ցանկություն ունենում հղիության ընթացքում, քան դրանից առաջ: Պատճառը, ըստ մասնագետի, հորմոնների ավելացումն է: Խոսքը հատկապես պրոգեստերոնի, էստրոգենի եւ անգամ տեստոստերոնի մակարդակի բարձրացման մասին է, ինչի արդյունքում մեծանում է սեռական ցանկությունը: Բացի այդ, մեծանում են կրծքերը, որոնք դառնում են ավելի զգայուն, արյան հոսքը սեռական օրգանների հատված շատանում է, եւ տեղի է ունենում բնական լուբրիկացիա: Սեքսուալությանը նպաստում են նաեւ մարմնի նորահայտ կորերը:
3. Սթրեսը թոթափվում է
«Օրգազմը նաեւ ադրենալինի մակարդակն է բարձրացնում, ինչը թոթափում է սթրեսը»,-ասում է բժշկագիտության դոկտոր Արի Բրաունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ սեքսն օգնում է իջեցնել արյան ճնշումը, ինչի արդյունքում կինը դառնում է ավելի հանդարտ: Կա տեսակետ, որ սեքսը կանխում է նաեւ սրտի կաթվածը, իսկ հանգստացնող հատկանիշի շնորհիվ օգնում է հեշտ քնելուն:
4. Օգնում է առողջ հարաբերություններին
Դոկտոր Բրաունի համոզմամբ` ընտանիքի տեսանկյունից նույնպես ցանկալի է, որ ինտիմ կապը զուգընկերների միջեւ չբացակայի: Այն ոչ միայն հանդարտեցնող ազդեցություն կարող է ունենալ կյանքի փոթորկալի փուլում, այլեւ բառի բուն իմաստով կենսաբանական դեր ունենալ` շնորհիվ օքսիտոցինի արտազատման: Հետազոտությունները փաստում են, որ օքսիտոցինը հուզական կապ է առաջացնում մարդկանց միջեւ` միմյան նկատմամբ ավելացնելով վստահությունը, համակրանքը եւ նեցուկ լինելու տրամադրվածությունը:
Աղբյուրը` parents.com