Գինեկոլոգ Նաիրա Վարդանյանի խոսքով` հղիության երրորդ եռամսյակում առաջանում են պիգմենտային բծեր, որոնք պրակտիկորեն անհնար է վերացնել:
Դրանք կարող են լինել դեմքին` ճակատին և այտերին, կրծքերի վրա, որովայնի առաջնապատին: Սրանք մուգ շագանակագույն, տարբեր ինտենսիվության բծեր են, որոնք, որպես կանոն, հղիությունից հետո գունաթափվում են:
«Մաշկը ձգվելու հետևանքով առաջանում են միկրոպատռվածքներ, ինչը հղիության շրջանում արտահայտվում է վառ վարդագույնով, իսկ հղիությունից հետո գունաթափվում է, բայց ամբողջությամբ չի անցնում»,-բացատրում է գինեկոլոգը:
Ըստ նրա` կան բազմաթիվ քսուքներ, կոսմետիկ միջոցներ, որոնք առաջարկվում են օգտագործել հղիության վերջին ամիսներին, բայց դրանք ամողջությամբ չեն կարող վերացնել հղիության ընթացքում առաջացած բծերը:
«Բոլորի համար պարզ Է, որ որովայնը ծննդաբերությունից հետո անմիջապես վերականգնվել չի կարող, քանի որ ձգված է եղել պտղով: Որոշ կանանց մոտ վերականգնվում է արագ, իսկ մյուսների մոտ` ոչ այնքան: Այն կախված է պտղի և արգանդի չափսից»,- ասում է գինեկոլոգը:
Վարդանյանի խորհուրդ է տալիս ծննդաբերությունից 6-8 շաբաթ հետո կատարել մկանները ամրացնող վարժություններ, որոնք շատ արդյունավետ են, քան թուլացած մաշկը մի քանի ժամ աննկատ դարձնող գոտիները: Հնարավորության դեպքում կարող են օգտվել հիդրոմասաժորներից, որոնք էլեկտրասիմուլացիա են տալիս և ամրացնում որովայնի մկանները:
Անի Ասատրյան



