«Ինչպե՞ս ծննդաբերությունից հետո գրագետ ճանապարհով վերականգնել նախկին քաշը». հարցին փորձել է պատասխանել է հայտնի դիետոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու Ռիմա Մոյսենկոն՝ նախ անդրադառնալով նրան, թե այդ առումով ովքեր են ռիսկային խմբում:
Ըստ նրա`ծննդաբերությունից հետո նիհարելու մեթոդը կախված է տվյալ օրգանիզմի առանձնահատկությունից, հղիության տևողությունից, ծննդաբերությունից հետո կնոջ ինքնազգացողությունից, ինչպես նաև կրծքով կերակրելու հնարավորությունից և քնի որակից: Բայց նախևառաջ անհրաժեշտ է առերեսում դիետոլոգի հետ, որպեսզի բացառեք հետծննդաբերական դեպրեսիան, քանի որ այն կարող է նպաստել ավելորդ քաշի ավելացմանը: Որպես կանոն՝ հետծննդաբերական դիետոլոգիական աշխատանքը սերտորեն կապված է կրծքով կերակրման շրջանի և դաշտանի վերականգնման հետ: Եթե այս փուլերն արդեն անցյալում են, սակայն կինը չի վերադարձել նախկին քաշին, պետք է համարել, որ քաշի ավելացման այլ գործոններ կան:
Պետք է նկատի ունենալ, որ ռիսկային խմբում են այն կանայք, ովքեր նախքան հղիությունն էլ արագ գիրանում էին կամ պարբերաբար նիհարում էին տարատեսակ դիետաների օգնությամբ, այսինքն`իրենց քաշը մշտապես տատանվում էր:
Ըստ վիճակագրության`ամենից հաճախ նիհարելու մասին մտահոգվում են կանայք, ովքեր հղիացել են արտամարմնային բեղմնավորման միջոցով, հղիության ընթացքում պտուղը «պահող» հորմոնալ դեղամիջոցներ են օգտագործել և ունեցել են գիստոգեն շաքարային դիաբետ (այս խնդիրն առաջանում է հղիության ընթացքում): Եվ,իհարկե, նախկին քաշը վերականգնել դժվարանում են նրանք, ովքեր հղիության ընթացքում կերել են երկուսի համար, քիչ են շարժվել, շատ են քնել:
Աղբյուրը`woman.ru