Հետծննդյան վերականգնողական շրջանում խնամքի միջոցներ ընտրելիս պետք է առաջնորդվել «մի վնասիր» կարգախոսով:
Այդ նպատակով ստորև ներկայացնում ենք «կարելի»-ների ու «չի կարելի»-ների ցանկը դեմքի և մարմնի խնամքի համար:
Մաշկի մաքրում կրծքով կերակրման ընթացքում
Չի կարելի: Պետք է հրաժարվել լվացող հեղուկներից և պարագաներից, որոնք ունեն թեկուզ հաճելի, բայց սուր բույր: Մինչ երեխային կկտրեք կրծքից, պետք է զերծ մնալ սրճային սկրաբերից և նարդոսի բույրով լոգանքի գել օգտագործելուց: Մաշկի անսովոր և սուր հոտը, պայմանավորված օգտագործված խնամքի միջոցներով, կարող է փչացնել երեխայի ախորժակը և առաջացնել անհանգստություն:
Ծննդաբերությունից հետո հորմոնային ֆոնը կանանց մոտ դեռ կայուն չէ, այդ իսկ պատճառով չարժի փորձարկումներ անել՝ օգտագործելով չփորձված նյութեր, որոնք կարող են չորացնել մաշկը և առաջեցնել ալերգիկ ռեակցիա:
Կարելի է
Կերակրող մայրը կարող է օգտագործել pH-ի չեզոք մակարդակ ունեցող լոգանքի գելեր, ցանկալի է առանց հոտ, կամ շատ նուրբ աննշմար բույրով, որը չի զգացվում մարմնի վրա: Կարելի է օգտագործել նաևւ մանկական և բնական օճառներ, որոնք պարունակում են բուժիչ խոտաբույսեր:
Շամպուն ցանկալի է ձեռք բերել մասնագիտացված խանութներից, քանի որ հետծննդաբերական 6 ամիսների ընթացքում վարսերի վիճակը դեռ կայուն չէ. հարկավոր է պաշտպանել վարսերն անորակ ապրանքներից:
Կարո՞ղ է արդյոք կրծքով կերակրող մայրը օգտվել շոգեբաղնիքից
Կարող եք չզրկել ձեզ շոգեբաղնիքի հաճույքից, սակայն հիշեք, որ տաք գոլորշին կարող է ուժեղացնել կամ արագացնել կաթնարտադրությունը, պահպանե՛ք անվտանգության բոլոր կանոնները։
Շարունակելի
Նյութն ըստ mamaexpert.ru կայքի