Երբ ընտանիքում ծնվում է երեխա, դա մեծ ուրախություն է, բայց միևնույն ժամանակ նորածնին խնամելու հետ կապված բազմաթիվ հարցեր են առաջանում։
Ահա մի քանի օգտակար խորհուրդ, որոնք կօգնեն նորաթուխ մայրիկներին ավելի հեշտությամբ հաղթահարել այս նոր փուլը։
1. Սնուցումը՝ առաջնահերթություն
Նորածնի առողջության համար կրծքով կերակրումը ամենակարևոր գործընթացներից է։
-
Եթե հնարավոր է, երեխային կերակրեք կրծքով, քանի որ մայրական կաթը պարունակում է անհրաժեշտ վիտամիններ և իմունային համակարգն ամրապնդող տարրեր։
-
Եթե կրծքով կերակրելն անհնար է, դիմեք մանկաբույժին, որպեսզի ընտրեք ճիշտ սննդային լուծումը։
2. Քունը կարևոր է և՛ մոր, և՛ երեխայի համար
-
Երեխան պետք է քնի հարմարավետ և անվտանգ միջավայրում՝ առանց ավելորդ իրերի։
-
Փորձեք ձեր քունը համադրել փոքրիկի քնի ժամանակացույցի հետ, որպեսզի կարողանաք հանգստանալ։
3. Հիգիենան և խնամքը
-
Միշտ լվացեք ձեռքերը երեխային գրկելուց առաջ՝ նրա առողջությունը պաշտպանելու համար։
-
Ամեն օր փոխեք երեխայի տակաշորը և օգտագործեք խոնավեցնող կրեմ, որպեսզի խուսափեք մաշկի գրգռումներից։
4. Պանիկայի մեջ մի ընկեք
Երբ երեխան լացում է կամ հիվանդ է, կարևորը՝ հանգիստ մնալն է։ Բոլոր երեխաներն էլ լաց են լինում և հիվանդանում։ Ձեր սթափությունը կօգնի ավելի արագ կողմնորոշվել տվյալ իրավիճակում և ճիշտ որոշել հետագա քայլերը։
5. Երեխային սովորեցրեք աղմուկի տակ քնելուն
Նրա քնած ժամանակ երաժշտություն միացրեք, հանգիստ զրուցեք ուրիշների հետ, ոչ թե դուռ-պատուհան ամուր փակեք, որ մոծակի տզզոց անգամ չլսվի։ Սա հետագայում կօգնի, որ երեխան կարողանա քնել ցանկացած միջավայրում։
6. Երեխայի զարգացումը
-
Շփվեք երեխայի հետ, խոսեք նրա հետ, երգեք ու խաղացեք։ Սա կարևոր է ոչ միայն կապվածություն ստեղծելու, այլև նրա ճանաչողական զարգացումը խթանելու համար։
-
Ապահովեք երեխայի տեսողական և լսողական խթանումը՝ նրան ցույց տալով վառ գույներով խաղալիքներ և լսելով մեղմ երաժշտություն։