Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
- Կրծքի կաթով պայմանավորված դեղնուկի առկայություն երեխայի մոտ (հազվադեպ հանդիպող վիճակ է) առաջանում է կյանքի 7-14 –րդ օրերի ընթացքում
- ընդհատել կրծքով կերակրումը 12-24-48 ժամով
- կերակրել բաժակից պաստերիզացված մայրական կաթով, դոնորական կաթով կամ կաթնախառնուրդով
- հսկել բիլիռուբինի մակարդակը
- 3 ժամը մեկ կթել կուրծքը` կաթնարտադրությունը պահպանելու նպատակով
- բիլիռուբինի մակարդակի անկումից հետո վերսկսել կրծքով կերակրումը (բիլիռուբինի մակարդակը հնարավոր է, որ մի փոքր բարձրանա, բայց չի հասնի նախկին մակարդակին)
- Երեխայի հիվանդության դեպքում.
- երեխային կերակրել ավելի հաճախ
- լրացուցիչ կերակրել կթած կաթով` օգտագործելով բաժակ կամ գդալ
- եթե երեխան չի կարողանում կուրքը ծծել, կերակրել կթած կաթով` բաժակից կամ գդալով
- Մոր հիվանդության դեպքում.
- շարունակել կրծքով կերակրել, եթե մայրը չի ստանում կրծքով սնուցման դեպքում հակացուցված դեղորայք կամ չունի կրծքով սնուցման ժամանակավոր կամ մշտական հակացուցում հանդիսացող վիճակ
- եթե մայրը հոսպիտալիզացվել է, խորհուրդ տալ երեխային տանել կերակրման կամ կթել կուրծքը օրվա ընթացքում առնվազն 6-8 անգամ և երեխային կերակել կթած կաթով` բաժակից կամ գդալից
- Եթե մայրը վերադառնում է աշխատանքի.
- շարունակել կերակրել կրծքով, երբ մայրը տանն է
- աշխատանքի գնալուց առաջ կթել կուրծքը և մոր բացակայության ընթացքում երեխային կերակրել կթած կաթով
- անհրաժեշտության դեպքում երեխային լրացուցիչ սնունդ տալ, բայց բաժակից կամ գդալով
- աշխատանքի վայրում կթել կուրծքը