Հղիությունից հետո մնացած բծերից ազատվելու ժողովրդական մեթոդներ

Սկրաբ

Տնային պայմաններում սկրաբ կարելի է պատրաստել աղից, շաքարավազից, աղացած սուրճից կամ սուրճի մրուրից` ավելացնելով ձիթապտղի կամ այլ բուսական յուղ, թթվասեր:

Որպես կանոն, բոլոր բաղադրիչները 1:1 հարաբերակցությամբ են կիրառվում, այն հարկավոր է լավ խառնել և ապակե տարայի մեջ պահել սառնարանում:

Կարելի է ավելացնել նաև եթերային յուղեր: Ստացված խառնուրդը քսեք խնդրահարույց տեղերին և 10-15 րոպե մերսեք լոգանքի ժամանակ: Ապա լվացեք կոնտրաստային ցողումներով և քսեք սնուցող կրեմ:

 

Տան պայմաններում պատրաստված սկրաբն արդյունավետ է բծերի դեմ պայքարում, եթե այն շաբաթը մի քանի անգամ օգտագործեք: Դրանք աստիճանաբար կվերացնեն անգամ ամենահին բծերը:

Յուղեր

Պատրաստվում են հետևյալ կերպ. Տասական կաթիլ հազրեվարդի, , նար-դոսի, հասմիկի էքստրատ, լիմոնի հյութ, նարնջի յուղ, 100 մլ ժոժոբայի յուղ:Մի քանի օր պահել մուտ տեղ` փակ ապակե տարայում: Ստացված խառնուրդը քսել խնդրահարույց տեղերին կամ օգտագործել մերսման ժամանակ: Յուղերով բուժումը պետք է տևի առնվազն մեկ ամիս: Հարկ եղած դեպքում մեկ շաբաթյա ընդմիջումից հետո բուժումը կրկնել:

Սուսր(կարմրադեղ)

Սուսրի հիմքով քսուքը կօգնի տնային պայմաններում վերացնել նոր ի հայտ եկած բծերը: Հարկավոր է 1 գրամ սուսրը լուծել 1 թեյի գդալ եռացրած ջրում, ավելացնել 80 գրամ մանկական կրեմ, խառնել: Խառնուրդը հարկավոր է պահել ապակյա տարայի մեջ, սառնարանում: Մեկ ամիս շարունակ ամեն օր մեկ անգամ խառնուրդից քսել(տրորելով, մերսելով) խնդրահարույց տեղերին:

Այս խառնուրդը բավականին արդյունավետ է անգամ հին բծերի դեմ պայքարում:

Մերսում

Ազդրերի և փոքրի վրայի բծերից կարելի է ազատվել նաև մերսման միջոցով: Ամենօրյա մերսումը տարբեր յուղերով արդյունավետ միջոց է բծերի դեմ պայքարում: Մերսման համար կարելի է օգտագործել նուշի կամ նարնջի յուղ, հազրեվարդի, անտառային ընկույզի յուղը: Այս բոլորը հարուստ են վիտամին E-ով, որը մաշկը դարձնում է էլաստիկ և ձիգ: Մերսումը պետք է խնամքով, զգույշ կատարել` առանց մաշկը ձգելու և առանց ուժեղ սեղմումների:

Նախընտրելի է մերսում անել տաք լոգանքից հետո, երբ մաշկը դեռ խոնավ է: Շաբաթվա ընթացքում հարկավոր է առնվազն երեք անգամ մերսում կատարել, այլապես արդյունք չի լինի: Միևնույն ժամանակ, պետք չէ շատ տարվել մերսումով, դա ևս կարող է վնասել:

 

Կարդացեք նաև`

Ինչպե՞ս խուսափել հղիությունից հետո մաշկի վրա մնացող բծերից

Նյութն ըստ Jlady.ru և allaomens.ru կայքերի

Շարունակելի