Նյութի առաջին մասը կարդացեք այստեղ
Նախքան ապահարզանի մասնրամասները քննարկելը մի կողմ թողեք երեխաներին: Երբ Դուք ամուսնանանում էիք, դա անում էիք միմյանց համար, այն ժամանակ դեռ երեխաներ չկային:
Այնպես որ հիմա էլ մտածեք` պետք է Ձեր արդյոք միասնական կյանք ապագայում: Հարկավոր չէ երեխաներին սարքել սրա մեջ պատասխանատու: Ժամանակի ընթացքում «մենք ապրում ենք հանուն երեխաներին» այդ երեխաներին սարքում է մեղավոր Ձեր անհաջողությունների և դժբախտ կյանքի մեջ: Պետք չէ Ձեր հոգեբանական պատասխանատվության բեռը գցեք նրանց ուսերին:
Ինչ վերաբերում է փոքրիկին, ապա այստեղ երկու հասուն մարդկանց մեծ սխալը սկսվում է այն ժամանանակ, երբ նրանք փոքրիկին դարձնում են իրենց կյանքի համար պատասխանատու. «պետք է մնալ միասին, որպեսզի փոքրիկն ունենա լիարժեք ընատնիք» , սակայն դրա հետ մեկտեղ այդ ընտանիքի «երակին» ոչ ոք չի հետևում: Այս օրինակը բերվում է, քանի որ նմանատիպ դեպքերում ամենահզոր փաստարկը միշտ հետևյալն է. «Մենք ինչպես կարող ենք բաժանվել, եթե մենք երեխա ունենք»: Երբ փոքրիկը զգում է, որ ծնողներն իրար չեն սիրում, իր ներկայությամբ պարբերաբար վիճում են, ապա այդ պարագայում ընտանիքը որպես այդպիսին գոյություն չունի, և այդ վեճերն ու սառնությունը ամեն պարագայում ոչ մի լավ բանի չեն բերի:
Այսինքն, եթե փոքրիկն ապրում է առանց սիրո ընտանիքում կամ ծնողները բաժանվում են, միևնույնն է, ապրում է նույն ստրեսային իրավիճակը: Փաստ է, որ որոշ ժամանակ նա և կտառապի և կանհանգստանա: Իսկ «միասին ապրելը հանուն նրա» տառապանք կպատճառի միանգամից 3 հոգու՝ միմյանց դարձնելով դժբախտ: Ամուսինը կնոջն է դժբախտ դարձնում, որովհետև նրան չի սիրում, իսկ փոքրիկին զուգահետ փոխանցվում է «ապրում եմ այստղ հանուն քեզ»-ը: Կինը ամուսնուն ոչ մի կերպ չի կարողանում երջանկացնել, որովհետև նույնպես նրան չի սիրում, նաև փոքրիկը, որի պատճառով ստիպված է տանել ամուսնու ներկայությունը: Այստեղ, բնականաբար, երեխան տառապում է ամեն օր և հոգու խորքում բարկանում է երկուսի վրա էլ ՝ «ինչ է, նորմալ ապրել չեն կարող, զզվեցրին արդեն», և արդյունքում կարող է առաջանալ բացասական վերաբերմունք ծնողների նկատմամբ, ինչպես նաև ուսման և սոցիալական կյանքի նկատմամբ, որը բերում է ոչ այդքան բարեհաջող կարգավիճակի: Դա ուղղակիորեն ազդում է նրա հոգեկանի և որակական զարգացման հատկանիշների վրա. «Չեմ սիրում ծնողներիս»-ը ուղեկցում է նրան ամբողջ կյանքի ընթացքում: Արդյունքում բոլորը դժբախտ են՝ ամեն մեկը յուրովի, նաև չկա կարգին ընտանիք: Այնպես որ 10 անգամ պետք է մտածել, թե ում եք Դուք լավություն կամ վատություն անում, երբ սեփական կյանքի միակ կրիտերիան դառնում է «պարտք» երեխայի առջև:
Հիշեք, ծնողների հարաբերությունները այլ բան են, ծնող-երեխա հարաբերությունները այլ, և պետք չէ իրար խառնել այս երկու իրարից տարբեր հարաբերություները՝ դրանք չշահարկել մեկը մյուսի հաշվին:
Իհարկե, ոչ մի դաժան բան հանուն երեխայի ընատնիքը պահելու մեջ չկա, սակայն հասուն մարդիկ դրան գնում են բավականին լուրջ և խորը մտածելով, որի արդյունքում երեխան երբեք չի տեսնում դա, ականատես չի լինում նրանց ընդհարումներին: Կամ նրանք մեկընդմիշտ պայմանավորվում են, թե ինչ և ինչպես պետք է լինի նրանց համատեղ «ուրախ և մտերիմ» ընտանիքը երեխայի հետ, միաժամանակ պայմանավորվում են, թե ինչպես և երբ նրանք իրավունք ունեն անձնական կյանքի, անձնական հետաքրքրությունների և հաճույքների: Բնականաբար, այս ամենի մասին երեխան անգամ կասկած չպետք է ունենա: