Նախքան այս ուղեցույցին ծանոթանալը ընթերցել նախորդիվ հրապարակված հոդվածը:
Հետվիրահատական առաջին օր
Անց է կացվում ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Ունենալ.
- Հյութեր
- Ջուր
- Բաժակ
- Սրբիչ
- Անձեռոցիկներ
- Հիգիենիկ միջադիրներ
- Հողաթափեր
- Գուլպաներ
Հետվիրահատական երկրորդ օր
Անց է կացվում գինեկոլոգիական բաժանմունքում:
Ինչ է պետք անել.
- Ակտիվ քայլել
Ուտել և խմել.
- ապուր (ոչ յուղոտ հավից կամ տավարի մսից պատրաստված, առանց տոմատի)
- կաթնաշոռ, թթվասեր, յոգուրտ
- խնձորի ու մասուրի հյութ
- ջուր
Հետվիրահատական երրորդ օր
Հետվիրահատական երկրորդ օրվա ռացիոնին ցանկության դեպքում ավելացնել.
- Խաշած միս (տավար, հավ, ձուկ)
- Կարտոֆիլի խյուս
- Բրնձի շիլա
- Հնդկաձավարի փլավ
- Սպիտակաձավարի շիլա
- Կիսել
- Լավաշ
- Բանան
Ուշադրություն. վերը նշվածից կարող են լինել շեղումներ՝ ըստ ուղեկցող հիվանդությունների: