Sidebar

Ռուսական

Մաշայի և Արջի հերթական արկածը. Մաշան նապաստակի հետ խաղի ժամանակ նոր ցախավել է գտնում, որը, ինչպես պարզվում է, թռչող ավել է: Իր գտածոյով ուրախացած Մաշան Արջի մոտ է շտապում, սակայն այստեղ բացահայտում է կատարվում, որն այնքան էլ հաճելի չէ...

Կար, չկար, մի արքայադուստր կար. Մուլտֆիլմ փոքրիկ արքայադստեր մասին, որի ցանկությունները չեն տարբերվում սովորական մանկիկների ցանկություններից` շատ քաղցրեղեն և քիչ խրատներ:

«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է Մաշայի և Արջի նոր արկածները: Մինչ Արջը լաբորատորիայում ծաղիկներն արագ աճեցնելու բաղադրատոմս է փնտրում, Մաշան է հյուր գալիս: Արագ մեծանալու ցանկությամբ տարված` Մաշան իր վրա է փորձարկում նոր քիմիական նյութը: Արդյունքն իրեն սպասեցնել չի  տալիս:

Այլ հոդվածներ …