Զույգերի մոտ կարելի է հանդիպել այնպիսի խնդիրներ, որոնք սեռական բարդույթների ուղղակի հետևանք են հանդիսանում:
Սեքսուալ բարդույթները (կոմպլեքսները) անհատի կողմից գիտակցված կամ չգիտակցված ապրումներն են, որոնք ուղեկցվում են բացասական էմոցիաներով և զգալիորեն ազդում սեքսուալ վարքի վրա:
Այդպիսի կոմպլեքսներին բնորոշ են անլիարժեքության զգացումը, վախի էլեմենտները, պատժի և մեղքի ապրումները: Սրանք ձևավորվում են վաղ հասակում ու պայմանավորում անձի հոգեկերտվածքը կամ վերածվում սեքսուալ խանգարումների:
Հաճախ զույգերից մեկն է մյուսի համար սեքսուալ բարդույթների առաջացման պատճառ հանդիսանում: Ամուսինը սահմանափակում է կնոջ հետ սեռական գուրգուրանքների թույլատրելիության շրջանակը, իրենց հարաբերություններում դուրս չի գալիս ստեղծած կաղապարներից: Զույգերի միջև կարծրատիպային և կաշկանդված հարաբերությունները կարող են ստեղծել սեռական միապաղաղ կյանք, ինչը կդառնա սեռական սառնության առիթ և կխաթարի ներդաշնակ հարաբերությունները: Հետևաբար միշտ խորհուրդ է տրվում զույգերին միմյանց նկատմամբ ունենալ լիակատար վստահություն, քննարկել ու ազատ ներկայացնել սեփական ցանկությունները և սպասումները:
Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ