Sidebar

Որո՞նք են կնոջ և տղամարդու էրոգեն գոտիները

Մարդու սեռական համակարգը կոչված է իրականացնելու երկու կարևոր գործառույթ` ռեկրեատիվ (սեքսուալ հաճույք ստանալու) և պրոկրեատիվ (սերունդը շարունակելու):

Բնության մեջ կինն ու տղամարդը փոխլրացնում են միմյանց, առանց մեկի չի կարող գոյություն ունենալ մյուսը, սակայն կնոջ և տղամարդու սեքսուալությունը խիստ տարբերվում են: Ի՞նչ կերպ:  

Տղամարդու ու կնոջ սեռական գրգռման գործում մեծ դեր են խաղում էրոգեն գոտիները: Տարբերում են գենիտալ (սեռական օրգաններում տեղակայված) և էքստրագենիտալ (մարմնի այլ մասերում տեղակայված) էրոգեն զոնաներ: Դրանք օգնում են գրգռման ու հեշտանքի (օրգազմի) իրականացման հարցում:  Եթե տղամարդու մոտ էրոգեն զոնաները կենտրոնացված են գենիտալ օրգաններում` սեռական օրգանների շրջանում, ապա կնոջ համար էրոգեն զոնաներ են հանդիսանում էքստրագենիտալ մարմնամասերը: Կնոջ գենիտալ էրոգեն զոնաներն են ծլիկը, փոքր ամոթաշրթերը, հեշտոցամուտքը, հեշտոցի ստորին 1/3-ի արտաքին պատը, այսպես կոչված G զոնան, արգանդի վզիկը, իսկ էքստրագենիտալ էրոգեն գոտի կարող է լինել ցանկացած մարմնամաս։ Կանանց մոտ էրոգեն գոտիները կարող են փոփոխվել տարբեր ժամանակահատվածներում, իսկ տղամարդու մոտ դրանք հաստատուն են: Կնոջ մոտ սեռական գրգռում առաջանալու համար հարկավոր է, որ սեռական գրգիռներին կինը տա էրոտիզացնող նշանակություն, ինչը վկայում է՝ կնոջ սեքսուալությունը թողարկվում է գլխուղեղի կեղևային կենտրոնների մասնակցությամբ:

Զույգերը պետք է հայտնաբերեն և ճանաչեն միմյանց էրոգեն գոտիները, դա օգնում է միմյանց պարգևել ու ստանալ հոգեսեքսուալ բավարարվածություն: Վերջինը ներդաշնակ սեռական կյանքի կարևոր գործոններից է: 

 

Աղբյուրը՝ սեքսապաթոլոգ Սևադա Հակոբյանի ֆեյսբուքյան էջ