Ներկայացնում է Հայ-Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսոապաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանը։
Ինչո՞վ է պայմանավորված կնոջ հղիության ընթացքում ամուսնու սեռական ցանկության բացակայությունը։
Կնոջ հղիության ընթացքում ամուսնու մոտ հաճախ արձանագրվում է սեռական ցանկության նվազում կամ երբեմն նույնիսկ բացակայություն, ինչը որոշակի խնդիրներ է հարուցում զույգի մոտ: Հիմնականում դա բացատրվում է ամուսնու տագնապայնությամբ, պտղին կամ հղի կնոջը չվնասելու սևեռուն, պաթոլոգիկ մտքի ձևավորմամբ:
Դա հետագայում նաև կարող է տղամարդու մոտ սեռական ֆունկցիայի ապամարզվածության ֆենոմենի պատճառ հանդիսանալ, ինչը անցանկալի է սեքսոլոգիական տեսանկյունից, քանի որ գումարվում են նաև այլ սեռական խանգարումներ՝ վաղաժամ սերմնաժայթքում, էրեկցիայի խանգարում:
Ուստի արձանագրված սեքսոլոգիական խնդիրների ժամանակին կարգավորումը խիստ ցանկալի է՝ խուսափելու համար խնդրի հետագա բարդությունից: