Այրոցը կարող է ի հայտ գալ հղիության ցանկացած ժամկետում, չնայած ախտանիշները առավելապես արտահայտվում են հղիության վերջում: Կանանց մոտավորապես 30-50% -ն ունենում է այրոց հղիության ընթացքում:
Խորհուրդներ՝ հղիության ընթացքում առաջացող այրոցը թեթևացնելու համար
- Խուսափեք շոկոլադից, ճարպոտ սննդից՝ հատկապես գիշերը,
- Խուսափեք թթու և կծու սննդից, որը նպաստում է կերակրափողի լորձաթաղանթի գրգռմանը (լոլիկ, ցիտրուսային հյութեր, քացախ, կծու պղպեղ և այլն),
- Կաթև և կաթնամթերքը կարող են ժամանակավորապես թեթևացնել այրոցը,
- Հաճախակի, փոքր չափով սնունդ ընդունեք, խուսափեք քնից առաջ ուտելուց,
- Քնեք մեծ բարձի վրա՝ գլուխը բարձր:
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն: