«Իմ փոքրիկ»-ի ընթերցողներից մեկը հարց էր ուղղել գինեկոլոգին՝ նշելով.
«Բարև ձեզ: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում զգացել եմ հղիության նշաններ: Զգում էի, որ հղի եմ, բայց թեստ չեմ արել: Այսօր դաշտան սկսվեց: Կասե՞ք՝ ի՞նչ է կատարվում»:
Հարցին պատասխանում է մանկաբարձ-գինեկոլոգ, սոնոգրաֆիստ Աննա Խաչիկյանը:
- Բարև Ձեզ, հղիության նշանները, որոնք կինը կարող է զգալ՝ գլխապտույտ, սրտխառնոց, քնկոտություն, թուլություն, կրծքերի հատվածում պնդացում կամ ցավ, հավանական նշաններ են: Նման երևույթների առկայության պարագայում հղիության մասին հավաստի տվյալ կարող է տալ սոնոգրաֆիկ հետազոտությունը: Իսկ տվյալ դրևորումները կարող են նաև վկայել նախադաշտանային համախտանիշի մասին: Եթե Ձեզ մոտ նման երևույթներն առաջին անգամ չեն, դիմեք գինեկոլոգի՝ պարզելու պատճառները, և եթե դրանք նախադաշտանային համախտանիշի նշաններ են, ապա գինեկոլոգը կնշանակի համապատասխան բուժում: