Շենգավիթ բժշկական կենտրոնի նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Հակոբ Մելքումյանը պատասխանել է «Իմ փոքրիկ»-ի ընթերցողների հարցերի 4-րդ խմբաքանակին:
Անուն: Գայանե
Հարց: Իմ փոքրիկը շատ է քրտնում, հատկապես քնելուց անմիջապես հետո ամբողջությամբ քրտինքով է պատվում ճակատն ու թիկունքը: Խնդրում եմ ինձ ասել, ինչի՞ց դա կարող է լինել: Ավելացնեմ, որ հայրը, հորեղբայրը ևս շատ քրտնող են: Կարո՞ղ է դա լինել
Պատասխան: Հարգելի Գայանե,
ժառանգականության գործոնն, իհարկե, դեր ունի, բայց այն ավելի է արտահայտվում սեռահասուն շրջանից հետո, իսկ այժմ խորհուրդ կտամ հետազոտվել կալցիումի փոխանակության խանգարումները ժխտելու համար:
Իսկ ինչ վերաբերում է մազածածկույթին, իհարկե, թափվելու հավանականությունը շատ մեծ է կյանքի առաջին 4-5 տարիների ընթացքում:
Անուն: Անի
Հարց: Ի՞նչ է միջփորոքային միջնապատի դեֆեկտը և ի՞նչ հետևանքներ կարող է այն ունենալ
Պատասխան : Հարգարժան Անի
սրտի միջփորոքային դեֆեկտի անունն արդեն խոսում է ինքն իր մասին և նրա վտանգավորությունը կախված է չափսից, մեծ դեֆեկտի դեպքում խորհուրդ է տրվում դիմել վիրահատական միջամտության:
Անուն: Տաթևիկ
Հարց: Բարև, հարգելի բժիշկ: Մեր տունը քամոտ տեղանքում է գտնվում: Տարվա ցանկացած եղանակին էլ կա քամի, իսկ փոքրիկիս անհրաժեշտ է մաքուր օդ : Ինչպե՞ս կարող եմ վարվել , որ ամեն դուրս բերելուց հետո գրիպոզ վիժակ կամ բրոնխիտ չառաջանա : Նախապես շնորհակալություն:
Պատասխան :Հարգարժան Տաթև,
քանի որ նշված չէ երեխայի տարիքը, ապա հստակ պատասխան տալ չենք կարող, բայց քամին վտանգավոր չէ, շատ վտանգավոր են միջանցիկ քամիները:
Անուն: Արևիկ
Հարց: Բարև Ձեզ: Փոքրիկս 5 ամսական է և քնած ժամանակ շնչում է անհանգիստ ձևով. մի քանի վայրկյան շուչը պահում է, հաճախակի է կատարում խորը շնչառական շարժումներ : Խնդրում եմ ասեք ինչի՞ հետևանքով կարող է դա առաջացած լինել, արդյոք այն կարո՞ղ է համարվել նորմալ և որևէ ձևով այն կարո՞ղ է ազդել երեխայիս առողջության ՝ հատկապես սրտի և ուղեղի աշխատանքի վրա: Այդ երևույթը նրա մոտ 2 ասականից է ի հայտ եկել:
Պատասխան :Հարգելի Արևիկ,
նման վիճակից դուրս բերելու համար անհրաժեշտ է նոր գրգիռ, նոր լացի ռեֆլեքս ստեղծել: Խնդիրն իրենից լուրջ վտանգ չի ներկայացնում և տարիքի հետ անցնում է:
Անուն: Վերգինե
Հարց: Իմ բալիկը 2 տարեկան է, բայց դեռ լավ չի խոսում:Բառեր կան,որ շատ պարզ է ասում, կան բառեր ,որ իր լեզվով է ասում:Ինչպե՞ս անել, որ սովորի պարզ խոսել
Պատասխան :Հարգելի Վերգինե,
հանգիստ եղեք: Երեխան կսկսի պարզ խոսել, միայն թե դուք էլ իր հետ մի խոսեք իր լեզվով:
Անուն: Նառա
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ:Իմ բալիկը 2.9 տարեկան է,ծնված օրվանից ես նրան սովորեցրել եմ սառը օդին և պահել եմ շաաատ թեթև,նույնիսկ այս տարվա ցրտաշունչ ձմռանը նա քնում էր մի քիչ բաց օդանցքով սենյակում,որտեղ անջատած էր ջեռուցումը և իրեն շատ լավ էր զգում ,քնում էր հանգիստ: Բոլորովին վերջերս երեխան հիվանդացավ,հարբուխը մի քիչ բարդացավ` դրսևորվելով կոկորդի և ականջացավով:Այդ ժամանակից սկսած երեխան սկսել է մրսել,այնքան են սառում քիթը, ճակատը, թաթիկները, որ ստիպված եմ փակել պատուհանը,և լրացուցիչ ծածկոց օգտագործել: Ցանկանում եմ իմանալ` արդյո՞ք դա հիվանդության հետ է կապված,և կազդուրվելուն պես կվերականգնվի՞ նախկին վիճակը: Կանխավ շնորհակալություն պատասխանի համար:
Պատասխան :Հարգելի Նառա,
երեխայի նման կյանքին վարժեցնելն, իհարկե, միշտ օգտակար է, իսկ առողջանալու հետ երևույթները կանցնեն, բայց միշտ հիշեք, որ շատ կարևոր է չափի զգացումը:
Անուն: Լիլիթ
Հարց: Բարև Ձեզ:Երեխաս 3 ամսական է ,կրծքի կաթով կերակրել եմ 2 օր,այնուհետև դեղնությունն գնալով ավելացավ, և միանգամից կտրեցի կրծքով կերակրելուց բժշկի ցուցումով: 2.5 ամիս շարունակ շատ լավ ուտում էր մանկական արհեստական bebi1 կերը,սակայն վերջերս սկսել է շատ վատ ուտել այդ կերը,օրական ուտում է ընդամենը 250 գր:Ուզում եմ իմանալ` եթե կերը փոխեմ, ամեն ինչ կկարգավորվի՞,թե դա կապված է այլ գործոնների հետ: Կանխավ շնորհակալություն
Պատասխան : Հարգաժան Լիլիթ,
կրծքից կտրելը ցանկացած պարագայում ցանկալի չէր , իսկ արհեստական կերի փոփոխության հարցը հարմար կլինի շարունակել երեխային տեսնելուց հետո միայն:
Անուն: Անահիտ
Հարց: Հարգելի բժշկ, փոքրիկս 11 ամսական է, գիշերն անընդհատ արթնանում է, որպեսզի կուրծք ուտի: 5 ամսականից այսպես է: Ինչպե՞ս վարվել, գուցե չկերակրե՞լ: Նախապես շնորհակալություն:
Պատասխան : Հարգելի Անահիտ,
ընդհանուր առմամբ խորհուրդ է տրվում կերակրել մինչև 1.5-ից 2 տարի, բայց 10 ամսականից մինչև 1 տարեկան կրծքով կերակրելը վերածվում է սովորույթի, եթե դուք տեսնում եք, որ դա ավելի շատ կամակոր սովորույթ է, ապա ցանկալի է կտրել կրծքից:
Անուն: Էդիտա
Հարց: Բարև Ձեզ, փոքրիկս շուտով կդառնա 4 տարեկան, սակայն դժվարությամբ է հաղորդակցվում մարդկանց հետ: Երբ նրան կոնկրետ ինչ-որ հարց եմ տալիս, ես զգում եմ, որ փոքրիկս չի հասկանում հարցս և ուրիշ պատասխաներ է տալիս, օրինակ ` ինչ ես կերել մանկապատեզում, նա կպատասխանի Նարեն խաղում ես (քերականորեն սխալ շարադրմամբ նույնիսկ) : նա ամբողջ օրն համակարգչային խաղեր է խաղում և մուլտեր նայում: Երբեմն լսում եմ, թե ինչպես է տարօրինակ լեզուներով արագ խոսում, հարցերիս էլ երբեմն այդ տարօրինակ լեզվով պատասխաններ եմ լսում: Ես չգիտեմ ինչ անեմ և ում դիմեմ հասկանալու համար, թե ինչ է կատարվում փոքրիկիս հետ: Նշեմ նաև, որ տան անդամներն խոսում են հայերեն և ռուսերեն լեզվուներով, փոքրիկս էլ է խոսում ռուսերեն, կարողանում է հաշվել և գույներն ասել անգլերեն և ռուսերեն լեզուներով: Խնդրում եմ օգնել բացահայտելու փոքրիկիս տարօրինակ հոգեբանական վիճակն: Նախապես շնորհակալությու ն:
Պատասխան : Հարգարժան Էդիտա,
Ձեր երեխայի մոտ լեզուների խառնաշփոթ է: Ցանկալի է նրա հետ խոսել մեկ լեզվով, իսկ մյուսները հետագայում ամրապնդել: Ամբողջ օրը համակարգչով խաղալը այդ տարիքի երեխայի մոտ անընդնունելի է, վախենամ` կարիք ունենաք դիմելու մանկական հոգեբանի:
Անուն: Տաթև
Հարց: Հարգելի բժիշկ,տղաս երկու տարեկան է, աջ ձուն ուռած է,ասել են կիստա կա ու ճողվածք է նկատվում,ասացեք խնդրեմ,այս դեպքում վտանգ կա՞ երեխայի համար,և կիստան պե՞տք է արդյոք վիրահատել:
Պատասխան : Հարգարժան Տաթև,
հարցը նեղ մասնագիտական է և ավելի ճիշտ է ստանալ մանկական վիրաբույժի կամ ուրոլոգի պատասխան:
Անուն: Հերմինե
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, տղաս 2.5 տարեկան է և առավոտյան, որպես նախաճաշ, շատ է սիրում ուտել ձու: Նա ձու սկսել է ուտել 1.5 տարեկանից: Վնասակա՞ր է ձուն երեխայի համար, եթե այո, ապա ինչո՞ւ: Շնորհակալություն:
Պատասխան : Հարգելի Հերմինե,
ձվի դեղնուցը շատ արժեքավոր սննդամթերք է, քանի որ պարունակում է երկաթ: Մոտավորապես կես տարեկանից սկսած երեխային կարելի է ձու տալ: Եթե երեխան ալերգիա չունի ձվի նկատմամբ, ապա խնդիր չեմ տեսնում:
Անուն: Տաթև
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ , իմ տղան արդեն 3.5 տարեկան է,բայց 7-8 ամսականից փսխում է, ասում են մի քիչ մեծանա կանցնի, բայց չի անցնում:Տարել ենք բժշկի, նա ասել է , որ ոչ մի բան չկա նրա մոտ:Խնդրում եմ, ինձ մի խորհուրդ տվեք, հուսահատ վիճակում եմ:
Պատասխան : Հարգարժան Տաթև,
եթե երեխայի մոտ ֆիզիկական զարգացման և աճի դանդաղում չի նկատվում, անահանգստանալու ոչինչ չկա: Եթե նշված վիճակը առկա է, մանկական վիրաբույժի կողմից մանրակրկիտ հետազոտություն պետք է կատարվի:
Անուն: Տաթև
Հարց: Բարև Ձեզ: Երեխաս տարի երկու ամսական է և նրա մոտ սովորություն է դարձել մեծերի սուրճի բաժակից մատով սուրճ ուտելը: Խնդրում եմ պատասխանել ` ի՞նչ վտանգավոր ազդեցություն ունի դա, արդյո՞ք կարելի է փոքրիկին սուրճ տալ
Պատասխան : Հարգարժան Տաթև,
Ձեր հաջորդ նամակում խնդրում եմ պատմել մանրամասն, թե ինչպես է Ձեր երեխան հասնում այդ սուրճի բաժակներին և սուրճի մրուրը մատով ուտում: Մի՞թե հնարավոր չէ դա կանխել:
Անուն: Մարի
Հարց: Բարև Ձեզ, հարգելի բժիշկ, մեր փոքրիկը 2 ամսական 10 օրական է, 1 ամսականից սկսած աչքերն այլևս չէր շլում, հիմա նորից արդեն 4 օր է` սկսել է շլել, արդյո՞ք կա անհանգստանալու առիթ, ի դեպ հենց 4 օր է, ջերմում է` 37-37,2, այս երկու երևույթները կարո՞ղ են կապ ունենալ: Եվս մեկ հարց. 2 ամսականում երեխային կարելի՞ է նստեցնել: Նախապես շնորհակալություն:
Պատասխան :Հարգելի Մարի,
հարցին հեշտ կլինի պատասխանել, եթե դուք նկարագրեք թե ինչու է երեխան նախկինում ունեցել շլություն:
Իսկ ներկա վիճակի համար /ջերմության փաստը/ շտապ պետք է դիմել մոտակա մանկաբույժին:
Ոչ, երեխային կարելի է նստեցնել 6 ամսեկանից սկսած:
Անուն: Մերի
Հարց: Հարգելի բժիշկ,երեխաս 5 ամսական է,ինձ դեռ չի ճանաչում,տան մյուս անդամներից չի առանձնացնում,արդյո՞ք դեռ մորը ճանաչելու ժամանակը չի:
Պատասխան : Հարգարժան Մերի,
ընդհանուր առմամաբ համարվում է, որ երեխան մորը սկսում է ճանաչել 2.5- 3 ամսականից: Կարելի է դեռևս մի փոքր սպասել, հետո դիմել մասնագետի:
Անուն: Ռուզաննա
Հարց: Փոքրիկս 6 ամսական է,կերակրում եմ կրծքով:Ինձ մոտ,առանց պատճառի , ուռել է վերին շրթունքս,մտածում եմ ալերգիա է:Կարելի՞ է հակաալերգիկ դեղեր ընդունել:Այդ վիճակով կարելի՞ է կերակրել փոքրիկին:
Պատասխան : Հարգարժան Ռուզաննա,
առաջին հերթին համոզվեք դա ալերգիա է թե ոչ, ապա նոր կարելի է ընտրել հակաալրեգիկ միջոց, անպայման բժշկի խորհրդով, որովհետև հակաալարեգիկ միջոցների մեծ մասը քնաբեր ազդեցություն ունեն:
Անուն: Մարգարիտա
Հարց: Աղջիկս 4 ու կես ամսական է, սակայն մազերը կարելի է ասել չեն աճում, միայն հետևի մասն է աճում: 2 անգամ տվել են կալցիում Դ3 և պիկովիտ: Նշեմ նաև, որ այժմ սկսվել են թափվել: Ի՞նչը կարող է լինել պատճառ, ի՞նչ խորհուրդ կտաք կամ կան արդյո՞ք տնային դիմակներ, որ կարող եմ օգտագործել, որպեսզի բարելավվի փոքրիկի մազերի աճը: Շնորհակալություն:
Պատասխան : Հարգարժան Մարգարիտա,
այդ տարիքում բնորոշ է աղվամազերի ինքնուրույն թափվելը, սակայն հետագայում նման վիճակը շարունակվելու դեպքում արժանի է ուշադրության մանկական մաշկաբանի կողմից:
Անուն: Արևիկ
Հարց: Հարգելի բժիշկ, տղաս 1 տարեկան 2 ամսական է (10կգ,80սմ) 1 շաբաթ առաջ դուրս եկան վերևի 2 ատամները, և ախորժակի անկանոն լինելը ինքս կապում եմ շոգի և ատամների հետ…. ի սկզբանե կուրծք չի կերել, հիմա կովի կաթ է խմում, ընդհանուր օրը 3 անգամ է ուտում' նախաճաշ (կաթով լուծվող կաշա տարբեր համերի) երկու անգամ էլ տարբեր ճաշիկներ,ու քնելուց առաջ կաթիկ անպայման։ Ցերեկը քնում է 2 անգամ.ու էլի պարտադիր կաթիկով,դե օրվա մեջ 1 անգամ էլ միրգ, նայած ախորժակի: Ի՞նչ խորհուրդ կտաք, արդյո՞ք նորմալ ռեժիմ եմ պահում երեխայի համար,թե փոփոխելու կարիք կա։
Պատասխան : Հարգարժան Արևիկ,
այդ տարիքում կարելի է ռացիոնում ավելացնել ինչպես մրգային և բանջարեղենային սննդի ծավալը, այնպես էլ այլ սպիտակուցային սնունդ՝ միս և այլ տիպի կաթնամթերք:
Անուն: Աշոտ
Հարց: Հարգելի բժիշկ, իմ փոքրիկն 8 ամսական է, ունի 6 ատամ, բայց ատամները կրճտացնում է, ի՞նչը կարող է պատճառ հանդիսանալ:
Պատասխան : Հարգարժան Աշոտ,
եթե զուգահեռ կա նաև թքահոսություն, ցանկալի է հետազոտել ճիճվակրության համար: Այլ դեպքերում դա կարող է լինել նաև նյութափոխանակության խանգարման արդյունք: