«Իմ փոքրիկ»-ը ներկայացնում է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ռուզաննա Ճզմաչյանի պատասխանները ընթերցողների հարցերի 5-րդ խմբաքանակին:
Անուն: Տաթև
Հարց: Ես մեկ անգամ 5 ամսականում վիժել եմ և արդեն 2 տարի է չեմ հղիանում: Ասում են, որ պրոլակտին հորմոնս է բարձր: Հնարավոր է դա թե ոչ:
Պատասխան: Հնարավոր է այդ հորմոնի բարձր լինելու դեպքում հղիություն չլինի: Բացի այդ կան նաև բազմաթիվ այլ պատճառներ, որոնք կարող են բերել անպտղության:
Անուն: Անյուտա
Հարց: Ես 2 ամիս առաջ ունեցա իմ առաջնեկին, բայց երեխաս մեկ օր ապրեց: Պատճառը ինֆեկցիան էր (հնարավոր է աղիքային ցուպիկ): Հղիությունս
նորմալ էր, սակայն եռամսյակում հիվանդացել եմ գրիպով: Այժմ հանձնել եմ որոշակի անալիզներ (արյան և քսուկի 3 տեսակի ինֆեկցիայի համար): Ունեմ խլամիդոզ և ուրիոպլազմա, որոնց համար նշանակել է անտիբիոտիկ դեղեր: Բժշկի պնդմամբ հարկավոր է հանձնել մի շարք անալիզներ, որոնք շատ թանկ են: Խնդրում եմ ասեք արդյոք հարկ կա հանձնելու այդ անալիզները, թե ընդունեմ միայն այս դեղերը: Մի հարց էլ՝ կարող են արդյո՞ք դեղերը ազդել հետագա հղիության վրա և որքա՞ն ժամանակ հետո կարող եմ հղիանալ:
Պատասխան: Հղիանալ կարելի է արդեն այդ դեպքից 3-4 ամիս հետո: Սակայն նախապես անհչաժեշտ է ստանալ համապատասխան բուժում, որը արդեն նշանակվել է: Այդ դեղերը 1-2 օրից դուրս են գալիս օրգանիզմից և չեն ունենում իրենց ազդեցությունը հետագա հղիության վրա: Իսկ ինչ վերաբերվում է անալիզներին. Ապա իհարկե կան մի շարք անալիզներ, որոնք պետք է հանձնեք Ձեր պատագայում:
Անուն: Գայանե
Հարց: Ես 8 շաբաթական հղի եմ, բժիշկը ինձ Դյուֆաստոն է նշանակել՝ 8 ժամը 1 հաբ: Ուզում եմ հասկանալ` ժամային ինտերվալը խախտելու դեպքում կարո՞ղ են առաջանալ խնդիրներ:
Պատասխան: Մեծ խնդիրներ չեն կարող առաջանալ: Սակայն արեք այնպես, ինչպես ասում է բժիշկը
Անուն: Ասյա
Հարց: Ես 1 ամսական հղի եմ: Ուզում եմ իմանալ` արդյո՞ք սեքսը վնաս չի հասցնի պտղին:
Պատասխան: Սովորաբար պետք է որ ազդեցություն չունենա, եթե ամեն ինչ նորմալ է ընթանում: Սակայն, այնուամենայնիվ, խորհուրդ չի տրվում սեռական հարաբերություններ ունենալ հղիության առաջին եռամսյակում:
Անուն: Անանուն
Հարց: Բարև Ձեզ. Խնդրում եմ ինձ խորհուրդ տվեք . Ամուսնացած եմ արդեն 1 տարի և 3 ամիս է : Այդ ամբողջ ընթացքում ցանկանում եմ հղիանալ, սակայն չի ստացվում: Այցելել եմ գինեկոլոգի Ստացել եմ բուժումներ՝ բորբոքումերի, ցիտոմեգալովիրուսի դեմ : Հնարավոր է արդյոք դրանից կպումներ ունենամ , որն էլ նպաստի չհղիանալուն:Ամուսնուս սպերմատոզոիդների որկական և քանականան հարաբերությունը ցածր է խնդրում եմ պատասխանեք իմ հարցին, ինչն է պատճառը որքան պետք է լինի սպերմաի որակը…..Արդյոք կարելի է այդ արդյունքով հղիանալ:
Պատասխան: Այս սերմով իհարկե ավելի ճիշտ կլինի միանգամից անցնել ներարգանդային սերմնավորմանը, որը շատ արդյունավետ է այս պարագայում: Նման ծառայություն մենք կիրառում ենք մեր կլինիկայում: Նախախես պետք է ստուգել արգանդափողերը:
Անուն: Լիլիթ
Հարց: 5 տարի է, ամուսնացած եմ և չեմ հղիանում: Գնացել եմ բժշկի, պարզվել է, որ խնդիրս վահանաձև գեղձի հորմոնն է՝ բարձր է: Նորմալ դաշտան չէի տեսնում, բուժվելուց հետո կարգավորվել է, բայց նորից չեմ հղիանում: Խորհուրդ տվեք` ի՞նչ անեմ:
Պատասխան: Գոյություն ունեն բազմաթիվ պատճառներ, որոնց հայտնաբերման համար Ձեզ անհրաժեշտ է հետազոտվել և ցանկալի է մասնագիտացված կենտրոններոից մեկում: Կարող ենք դիմել նաև մեզ:
Անուն: Արտյոմ
Հարց: Բարև Ձեզ հարգելի բժիշկ ջան: Խնդրում եմ պատասխանեք` մեկ ամիս առաջ տվել եմ սերմի անալիզ,գրեթե նորմալ էր,իսկ հիմա 0 է դարձել,ինչ անեմ, դա ինչի՞ց կլինի,ես ոչ մի ինֆեկցիա չունեմ:Հնարավո՞ր է,որ ժամանակի ընթացքում ամեն ինչ փոխվի:Աեդեն 8 տարի է ամուսնացած եմ,բայց երեխա չունենք,օգնեք մեզ ,խնդրում եմ :
Պատասխան: Մեկ ամսվա ընթացքում գրեթե հնարավոր չէ, որ նորմալ սերմը այդքան կտրուկ վերանա: Հնարավոր է, որ դա լինի լաբորատորիայի խնդիր: Փորձեք այլ տեղ հանձնել և արդեն դրանից ելնելով եզրակացություն անել և նշանակել բուժում
Անուն: Արփի
Հարց: Բարև ձեզ, ես արդեն 1տարուց ավել է , ամուսնացած եմ: Դաշտանային ցիկլս միշտ խանգարված է եղել: Ամուսնությանս 7-րդ ամսում հղիացա, 7շաբաթականում վիժեցի (վիժումից հետո բժշկի և դեղերի միջամտություն չի եղել): Այնուհետև դաշտան տեսա 53 օր հետո.դրանից հետո 50 օր դաշտան չտեսա, այցելեցի բժշկի, հղիություն չկար: Դյուֆաստոն դեղի օգնությամբ 19 օր հետո դաշտան տեսա, հետո բժշկի խորհրդով կրկին խմեցի դյուֆաստոն և 31 օր հետո կրկին դաշտան տեսա: Խնդրում եմ` ասեք հնարավո՞ր է դաշտանային ցիկլի անկանոնության պատճառով ձվազատում տեղի չունենա և կօգնի արդյոք դեղը կարգավորել դաշտանային ցիկլը: Արդյոք կարելի՞ է անհանգստանալ վիժումից հետո չհղիանալու համար : Նախապես շնորհակալություն հարցին պատասխանելու համար:
Պատասխան: Եթե մեկ անգամ արդեն հղիություն եղել է, ապա մեծ է հավանականությունը, որ նորից կարող եք հղիանալ: Արդեն ցանկալի է ռեպրոկտուլոգի հսկողության տակ գտնվել, քանի որ պետք է հստակեցվի վիժման պատճառը, որից հետո նոր հղիանալ:
Անուն: Ա*** Գ*******
Հարց: Բարև Ձեզ: Ես ունեմ 1 երեխա: Ծննդաբերելուց 8 տարի անց ցանկանում եմ ունենալ 2-րդ երեխան, սակայն, արդեն 4 ամիս է ունեմ դաշտանային ցիկլի խանգարում և չեմ հղիանում: Իմ անկանոն օրերն են եղել հունվարին` ամսի 1-ին, փետրվարին` ամսի 7-ին, մարտին` ամսի 11-ին, ապրիլին` ամսի 8-ին: Նախկինում միշտ եղել է ամեն ամսվա 24-ին կամ 25-ին: Ասեմ նաև, որ 1-ին երեխայից հետո 6 տարի պարույր եմ դրել, որը հանվել է 6 ամիս առաջ: Խնդրում եմ` ասեք ի՞նչ պատճառով չեմ կարողանում հղիանալ: Ի՞նչ կարելի է անել: Ի՞նչ խորհուրդ կտաք: Անհամբեր սպասում եմ Ձեր պատասխանին: Նախապես շնորհակալություն:
Պատասխան: Ձեր չհղիանալու պատճառը կարող է լինել արգանդի խոռոչի բորբոքումը, որը շատ հաճախ առաջանում է ներարգանդային պարույրի ֆոնի վրա: Այս ամենը հայտնաբերելու համար անհրաժեշտ է հետազոտվել և ստանալ համապատասխան բուժում:
Անուն: Անի
Հարց: Բարև Ձեզ , 2 տարի է, չեմ հղիանում : Ստուգվեցինք և պարզվեց 2 ով էլ ունենք ցիտոմեգալովիրուս: Ինձ մոտ 54, ամուսնուս մոտ 36: Բժիշկը նշանակեց Վալտռեքս անտիվիրուսնիկ 10 կոճակ և վիտամին: Խնդրում եմ ասեք` արդյո՞ք այդ վիրուսը կարող է պատճառ դառնալ անպտղության և արդյո՞ք չի չաղացնում այդ դեղը: Կանխավ շնորհակալություն
Պատասխան: Ցիտոմեգալովիրուսը չի բերում անպտղության: Այն կարող է բացասական ազդել զարգացող պտղի վրա: Իսկ Վալտռեքսը միանշանակ չի չաղացնում: Պետք է փնտրել չհղիանալու պատճառները, որոնք բազմաթիվ են:
Անուն: lilil
Հարց: Արդյո՞ք մեծ վտանգ է ներկայացնում արգանդի կծկված լինելը հղի ժամանակ:
Պատասխան: Դա կապված է նրանից, թե հղիության որ ժամանակաշրջանն է: Եթե առաջին եռամսյակում եք, ապա դա կարող է բերել վիժման: Իսկ եթե վերջին ամիսներն են, ապա կարող է լինել վաղաժամ ծննդաբերություն:
Անուն: Satine
Հարց: Բարև ձեզ, 9 ամսական բալիկ ունեմ,նորից հղիացել եմ,արդեն 12 շաբաթական է: 3 օր է, կրծքի կաթից կտրել եմ: Ի՞նչ խորհուրդ կտաք,ի՞նչ անեմ,որ կաթ էլ չլինի` չեմ կթել ու չի ել քարացել:
Պատասխան: Եթե մի քանի օր չեք կերակրում և կաթը չի հավաքվում, ապա կաթը ինքն իրեն արդեն կտրվում է և ոչինչ պետք չէ անել
Անուն: ՏԱԹԵՎ
Հարց: Կարելի՞ է արդյոք հղիանալ լեղաքարային խոլեոցիստիտ հիվանդությունն ունենալու դեպքում: Ես առաջին երեխային ունեցել եմ երկու տարի առաջ, բայց ծննդաբերությունից հետո եմ իմացել հիվանդությանս մասին: Հղիության ընթացքում ուենցել եմ ցավեր, բայց բժիշկներն ասում էին , որ հղիությունից օրգաններս են տեղաշարժվում: Երեխային ունեցել եմ իմ ուժերով: Դրանից հետո նոպաներն ուժեղացան ու նոր պարզվեց հիվանդությունս: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Կարծում եմ, որ ցանկալի է նախապես վիրահատվել, որից հետո հղիանալ, որովհետև եթե հղիության ժամանակ սուր իրավիճակ ստեղծվի և պետք լինի վիրահատվել, ապա վիրահատությունը կարող է բացասաբար ազդել հղիության վրա:
Անուն: Մաշա
Հարց: Հնարավո՞ր է հղիանալ, եթե կույս ես և անգամ սերմնահեղուկ չի լցվել, ուղղակի վրան է եղել:
Պատասխան: Եթե սերմնահեղուկը թեկուզ քիչ քանակությամբ հայտնվի հեշտոցում, ապա հնարավոր է հղիություն լինի, սակայն հավանականությունը շատ ցածր է:
Անուն: ANNA
Հարց: Ես ապրում եմ Եվրոպայում, 5-6 ամիս առաջ պարույր են դրել և դաշտան չեմ տեսնում, դա նորմա՞լ է: Այստեղի բժիշկը ասում է, որ նորմալ է: Դաշտան չտեսնելով ես ինձ վատ եմ զգում:
Պատասխան: Կարծում եմ` անհրաժեշտություն կա լրացուցիչ հետազոտություններ անցկացնել, որպեսզի պարզվի դաշտան չլինելու մյուս պատճառները: