Անուն:Աննա
Տարիք: 21
Հարց: Բարև Ձեզ.Ես 21տարեկանեմ: Դաշտանային ցիկլի ժամանակ առաջին և վերջին օրերին ես ունենւմ եմ շագանակագույն արտադրություն: ՀՆարավոր է դա Լինի Էնդոմետրիոզ? Այս հիվանդության մասին բավականին կարդացել եմ: Հնարավոր է սա նորմալ լինի? Ինչ անալիզներ կարելի է տալ իմանալւ համար?
Պատասխան: Այո, դա կարող է պայմանավորված լինելԷնդոմետրիոզ հիվանդությամբ: Պետք է անպայման կատարել կոլպոսկոպիա՝ հատուկ գործիքային հետազոտություն, երբ նայում են արգանդի վզիկի վիճակը: Այսպես կարելի է տեսնել կան արդյոք վզիկի վրա Էնդոմետրիոզի օջախներ թե ոչ: Այդ թվում նաև կատարյալ սոնոգրաֆիա և ըստ բժշկի նշանակմամբ անալիզներ: Որոշ դեպքերում կարիք է լինում կատարել դիագնոստիկ լապորոսկոպիա, սակայն սա նույնպես որոշում է բժիշկը:
Անուն:Լուսինե
Տարիք: 24
Հարց:երեխային կրծքով կերակրելու ժամանակ պրոլակտին հորմոնի բարձր լինելը ազդում է երեխայի կրծքերի քարքցած , կոշտացած լինելուն:
Պատասխան: Ոչ, չի ազդում: Խորհրդակցեք անպայման մանկաբույժի հետ:
Անուն:Մանե
Տարիք: 23
Հարց: Բարեվ ձեզ հարգելի բժիշկ: Խնդրում եմ պատասխանել հարցիս հարաբերության ժամանակ ունեցել եմ արյունահոսություն.Կասեք ինչն է պատճառը? Շնորհակալություն
Պատասխան: Պատճառները շատ կարող են լինել, այսպես դժվար է պատասխանել: Դա կարող է լինել էրոզիա, հեշտոցի պատի վնասում, պոլիպ և այդպես շատունակ: Այցելեք բժշկի Ձեր ապահովության համար:
Անուն: ԼԻԼԻԹ
Տարիք: 24
Հարց: Բարև ցեզ օգնեք ինց մի հառցօվ դաշտանից հետօ եռբ ջեռմաչապւմ կատարեմ վօրպեսի իմանամ ձվազատւմս եռբե կատարվւմ վօռ հղիանամ օգնեք ինց խնտռւմ եմ. նաղօռօք շնօռակալեմ.
Պատասխան: Դուք պետք է չափեք ամեն օր հետանցքի տաքությունը, մոտ 2-3 ամիս: Այդ ընթացում Ձեզ մոտ կձևավորվեն գրաֆիկներ, որոնց վրա արդեն կերևա թե տվյալ դեպքում Ձեր մոտ որ օրն է մոտավորապես կատարվում ձվազատում: Մնացած բոլոր հարցերով պետք է խորհրդակցել գինոկոլոգի հետ:
Անուն:Արփի
Տարիք: 22
Հարց: բարեվ ձեզ .հարգելի բժիշկ : խնդրում եմ ասեք վիժումից հետո այդ ամիս ձվազատում տեղի ունենում է՞ իսկ դաշտանի խանգառման դեպքում նույնպես ամեն ամիս լինում է ձվազատում թէ ոչ՞.
Պատասխան: Վիժումից երկու շաբաթ հետո արդեն կարող է լինել ձվազատում: Ինչ վերաբերվում է դաշտանային ցիկլի խանգարմանը, ապա ձվազատում կարող է կամ լինել կամ ոչ:
Անուն:Արմինե
Տարիք: 39
Հարց: Հարգելի բժիշկ խնդրում եմ ասեք հղիության ընդհատումից հետո քանի ամիս հետո ցանկալի է հղիանալ
Պատասխան: Խորհուրդ է տրվում մոտ 6 ամիս հետո: Սակայն այդ 6 ամսվա ընթացքում պետք է հետազոտվել վիժման պատճառը պարզելու համար և ստանալ համապատասխան բուժում:
Անուն:Մարինա
Տարիք: 26
Հարց: Հարգելի բժիշկ, 26 տարեկան եմ, ամուսնացած չեմ, արդեն մի քանի տարի է, ինչդ աշտանս տևում է կարճ (2 օր) և քանակն էլ քչացել է, նախկինում այն տևումէր 4-5 օր: Անցել եմ սոնոգրաֆիկ հետազոտություն, որևէ խնդրի չի հայտնաբերվել: Խնդրում եմ ասացեք դա արդյոք նորմալ երևույթէ?; Ինչից կարող էր դա առաջանալ: Շնորհակալություն:
Պատախան: Խորհուրդ կտամ այցելել բժշկի և ստուգել հորմոնալ վիճակը, այսպես դժվար է ասել: Ամեն դեպքում պետք է ուշադրություն դարձնել և անպայման հետազոտվել:
Անուն:Ասյա
Տարիք: 23
Հարց: Բարև Ձեզ հարգելի գինեկոլոգ, ես արդեն 10 ամիս ամուսնացել եմ, սակայն չեմ հղիանում, դաշտանս էլ միշտ ուշանում է 10-20 օրով: Ստուգվելուց հետո /10-րդ ամսում/ պարզվեց, որ մոտս ձվազատում չի կատարվում, նաև պոլիկիստոզ ունեմ: Խնդրում եմ ասեք, արդյոք ձվազատման բացակայությունը կապված է պոլիկիստոզի առկայության հետ. և, եթե այո, ապա որքան կարող է տևե լպոլիկիստոզի բուժումը: ԻսկԴուք ինչ դեղ խորհուրդ կտայիք ինձ: Նախապես շնորհակալ եմ:
Պատասխան: Պոլիկիստոզ հիվանդությունը ունի երկու բուժման մեթոդ՝ դեղորայքային և վիրահատական: Դա կապված է տվյալ դեպքից և հիվանդության ծանրությունից: Այո, պոլիկիստոզի ժամանակ ձվազատում չի կատարվում: Պոլիկիստոզի առաջին ախտանշաններից մեկը դա ձվազատման բացակայությունն է: Պոլիկիստոզիբուժումը պահանջում է անհատական մոտեցում, տևողությունը կարող է լինել ամիսներ: Ինտերնետով ես Ձեզ դեղ խորհորդ չեմ կարող տալ. դա գրագետ չէ: Առանց հիվանդին տեսնելու և նրա անալիզի և առողջական խնդիրների հետ ծանոթանալու դեղորայք չեն նշանակում: Պետք է անպայման այցելել բժշկի, անցնել հետազոտություն և ստանալ համապատասխան բուժում: