Առողջ սննդակարգը տղամարդկանց պարագայում ազդում է սպերմայի որակի վրա: Տղամարդու անառողջ սննդակարգը կարող է երեխայի առողջական խնդիրների պատճառ դառնալ:
Անառողջ սննդակարգի վառ օրինակ է ալկոհոլի օգտագործումը: Ստորև կներկայացնենք մի քանի խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ երեխա բեղմնավորել:
- Վիտամին C-ն և հակաօքսիդանտները կարևոր տարրեր են առողջ սպերմա արտադրելու համար: Նորմալ տղամարդը օրական պետք է ստանա 90 միլիգրամ վիտամին C սննդի միջոցով: Իսկ եթե ծղող է, ապա օրական 120 միլիգրամ վիտամին C պետք է ստանա: Այս վիտամինի լավ աղբյուր է նարնջի հյութը պոմիդորը, ելակը, լիմոնը:
- Որակյալ սպերմա ունենալու համար կարևոր է նաև կալցիումը: Տղամարդն օրական պետք է օգտագործի 1000 միլիգրամ կալցիում և 10 միլիգրամ վիտամին D: Կալցիում պարունակում է կաթը, պանիրը, տերևավոր բանջարեղենները, նուշը, ոլոռը, հատիկավորները: Վիտամին D-ն ստանում ենք արևի ճառագայթներից:
- Առողջ երեխա բեղմնավորելու համար ֆոլաթթուն կարոև է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց պարագայում: 400 միլիգրամը նվազագույն քանակն է, որ առողջ մարդն օրական պետք է ընդունի: Ֆոլաթթվով հարուստ է կանաչ բանջարեղենը, հատիկեղենը: Միայն և միայն բժշկի նշանակմամբ կարող եք նաև լրացուցիչ ֆոլաթթու ընդունել:
- Սպերմայի և տեստոստերոն հորմոնի մակարդակը պահպանելու համար օրական պետք է 11 միլիգրամ ցինկ ընդունեք: Ցինկի հիմնական աղբոյրներն են միսը, ձուն, ձավարեղենը, տերևավոր բանջարեղենը: Հատուկ դեպքերում բժշկի նշանակմամբ կարող եք լրացուցիչ ցինկ ընդունել:
Այս ամենը կարևոր քայլեր են, որոնց պետք է հետևեն թե հարիկը, թե մայրիկը առողջ երեխա ունենալու համար:
Կարդացեք նաև`
Ինչպե՞ս բեղմնավորել առողջ երեխա. Առողջ սննդակարգ ապագա մայրիկի համար
Նյութն ըստ parentingnation.in կայքի