Առողջապահության նախարարությունը հորդորում է քաղաքացիներին պատվաստվել գրիպի դեմ։ Նշենք, որ պատվաստանյութը անվճար է և պատվաստվելու համար անհրաժեշտ է մոտենալ տեղամասային պոլիկլինիկա։
Հիշեք՝ բոլորը կարող են վարակվել գրիպի վիրուսով, բայց խոցելի են հատկապես որոշ խմբերի պատկանող մարդիկ, որոնք գրիպով վարակվելու պարագայում հակված են ունենալ ծանր բարդություններ: ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս պատվաստել հատկապես երեխաներին, հղիներին և տարեցներին, ինչպես նաև որոշ քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց: Բուժաշխատողները նույնպես պետք է առաջնահերթ պատվաստվեն՝ և՛ իրենց ապահովության, և՛ հատկապես խոցելի խմբերի պացիենտներին վիրուսի փոխանցման ռիսկը նվազեցնելու համար:
Կանխի՛ր գրիպը և գրիպից առաջացած բարդությունները։
Աղբյուրը՝ առողջապահության նախարարություն