Եվրոպական երկրներում կարմրուկի տարածման ռիսկը բարձր է, մասնագետները հորդորում են այցելելուց առաջ պատվաստվել: Լրագրողների հետ զրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը:
Փոքրիկիս պատվաստումները
Փոքրիկիս պատվաստումները
#ՊատվաստումնԱշխատում է՝ չնայած, որ ծակում է
Պատվաստումը երեխաների առողջությունն ու ապագան պաշտպանելու ամենահաջողված և քիչ ծախսատար տարբերակն է: Յուրաքանչյուր տարի ասեղի մեկ ծակոցը մոտ 3 միլիոն երեխայի կյանք է փրկում`կանխարգելելով անհաշվելի քանակով հիվանդություններ: Տեղեկացնելով պատվաստումների կարևորության մասին՝ տարեկան կարելի է փրկել ևս 1.5 միլիոն երեխայի կյանք:
Բոստոնի հետազոտողների ուսումնասիրությունը բացառում է պատվաստանյութի բացասական ազդեցությունը պտղաբերության վրա. Armenpress
Բոստոնի հետազոտողները մարդու պապիլոմավիրուսի դեմ պատվաստման վերաբերյալ եզակի ուսումնասիրություն են իրականացրել, որը փաստում է, որ այն չի առաջացնում պտղաբերության հետ կապված խնդիրներ, այլ կարող է նույնիսկ խթանել որոշ կանանց մոտ պտղաբերությունը:
Գերմանիայի կառավարությունն ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին. Armenpress
Գերմանիայի կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում ընդունել Է օրինագիծ կարմրուկի դեմ պարտադիր պատվաստման մասին:
Ինչի՞ մասին են խոսում փաստերը. ՀՀ–ում 72 ժամը մեկ 1 կին է մահանում արգանդի վզիկի քաղցկեղից. armeniasputnik.am
Հայաստանում 2017թ.-ի դեկտեմբեր ամսին ներդրվեց պապիլոմայի դեմ պատվաստումը: Հայաստանում կիրառվում է «Գարդասիլ» (արտադրող՝ Merck & Co.) պատվաստանյութը. արդեն իսկ 3500 մարդ պատվաստվել է պապիլոմայի դեմ։ Այսօր Sputnik Արմենիա միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ մասնագետներն անդրադարձան պապիլոմայի պատվաստման հետ կապված միֆերին, ասեկոսեներին ու շրջանառվող լուրերին։
Ի՞նչ է նոր կորոնավիրուսը. կարևոր խորհուրդներ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի կողմից․ Aliq.ge
«Բաց հասարակության Վրաստան» (Open Society Georgia Foundation) հիմնադրամը հրապարակել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի (NCDC) կողմից պատրաստված գրքույկը, որի նպատակն է ապահովել տեղեկատվություն Վրաստանում ապրող ազգային փոքրամասնությունների համար «Covid-19» վարակի մասին:
Հայաստանում պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստված ոչ մի աղջկա մոտ որևէ բարդություն չի գրանցվել
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և ԱՄՆ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնները գնահատել են ՀՀ-ում մարդու պապիլոմավիրուսային (ՄՊՊ) վարակի դեմ պատվաստումների ներդրման գործընթացը սեպտեմբերի 10-17-ի դրությամբ: Գնահատման ամփոփ արդյունքները ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարությունում` ՀՀ ԱՆ մասնագետների, փորձագետների և միջազգային մի շարք կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված հանդիպման ժամանակ:
Ահա թե ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի վարակի մասին․ լուսանկար
Կորոնավիրուսը սուր շնչառական վարակի հարուցիչ է: Վարակվելիս նկատվում է օրգանիզմի արտահայտված ինտոքսիկացիա, շնչառական համակարգի խնդիրներ: Ահա թե ինչ պետք է իմանալ կորոնավիրուսի վարակի մասին։
Աշխարհում կարմրուկի դեպքերը 3 անգամ ավելացել են․ Հայաստանում ԿԿԽ դեմ պատվաստվածների թիվը 32%-ով նվազել է. Hetq.am
Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության զեկույցի՝ 2019թ․ առաջին կիսամյակում աշխարհում կարմրուկով հիվանդների թիվը 3 անգամ ավելացել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Վերջին 13 տարիներին սա կարմրուկի ամենաբարձր ցուցանիշն է։