Հղիությունից հետո կանանց դեմքին հաճախ առաջանում են կարմիր հետքեր: Պատճառը, ինչպես նշում են մասնագետները, դիմադրողականության անկումն է: Անցանկալի կարմիր հետքերից ազատվելու համար կոսմետոկոգներն առաջարկում են օգտագործել տնային պայմաններում պատրաստվող մի շարք դիմակներ: «Գեղեցիկ մայրիկ» խորագրի շրջանակում այսօր կներկայացնենք դեմքի կարմիր հետքերը վերացնող 3 միջոց:
Լիմոնով քսուք
Ի՞նչ է անհրաժեշտ
Լիմոնի թարմ քամած հյութ - 1-2 թ/գ
Բամբակի սկավառակներ
Ինչպե՞ս օգտագործել
Քամել լիմոնը, բամբակը թրջել կիտրոնի հյութով ու դնել կարմիր մասերին, թողնել 5 րոպե, ապա լվանալ: Չորացնել, այնուհետև քսել խոնավացնոց քսուք:
Սա պետք է կրկնել օրվա մեջ 2 անգամ։
Եթե մաշկը չափազանց զգայուն է, ապա լիմոնի հյութին պետք է ավելացնել մի քանի կաթիլ ջուր:
Խնձորի քացախով դիմակ
Ի՞նչ է անհրաժեշտ
Խնձորի քացախ - 1/2 թ/գ
Ջուր - 2 թ/գ
Բամբակի սկավառակներ
Ինչպե՞ս օգտագործել
Խնձորի քացախն ավելացնել ջրին, բամբակի օգնությամբ քսել կարմիր մասերին, թողնել, մինչև չորանա, ապա լվանալ: Չորացնել, այնուհետև քսել խոնավացնող քսուք: Կրկնել օրվա մեջ 2 անգամ։
Ալոեով դիմակ
Ի՞նչ է անհրաժեշտ
Ալոեի տերևներ
Ինչպե՞ս օգտագործել
Տերևի միջից գդալի օգնությամբ հանել հեղուկը, լցնել որևէ տարայի մեջ:
Այն քսել կարմիր հետքերին, մերսել 1-2 րոպե, թողնել 20 րոպե, ապա լվանալ:
Մնացած հեղուկը կարելի է պահել տարայի մեջ և օգտագործել նաև հետո: Կրկնել օրվա մեջ 2 անգամ։
Աղբյուրը՝ stylecraze.com