Ժամանակին մի հարուստ իշխան իր հազարավոր անասուններով գալիս է այս գավառի արոտները: Ամբողջ ամառ նա լավ կերակրում է հոտերը: Վրա է հասնում խիստ ձմեռը: Վախեցած իշխանը կարգադրում է անասուններին քշել տաք տեղեր: Սարերից իջնելիս մի ձորաբերանի մոտ գիշերով սկսվում է բուքը: Անասուններից շատերը խեղդվում են, մնացածներն էլ սոված մնում:
«Հայկական ավանդապատումներ», Երևան, 2009թ.