Ֆիլիպիններում օր օրի ավելանում է կարմրուկով հիվանդների թիվը. մահացողների 78%-ը պատվաստված չէ

Ֆիլիպիններում կարմրուկից մահերն օր օրի ավելանում են։ Վերջին տվյալով՝ այս հիվանդությունից մահացել է 333 մարդ։

Ընդհանուր հիվանդները մոտ 23 000 են։ Մահվան դեպքերի 45%-ը 1-4 տարեկան երեխաներ են, 39%-ը՝ մինչև 9 ամսական երեխաներ: Հիվանդությունից մահացողների 78%-ը պատվաստված չէ: Տվյալները ներառում են 2019 թվականի հունվարի 1-ից մինչև մարտի 14-ը: Նախկինում տեղեկացվել էր 286 մահվան և 18.500 հիվանդացության մասին: