Վիտամին, որը կօգնի հաղթահարել երեխայի ագրեսիան

Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները եկել են այն եզրակացության, որ օմեգա 3 ճարպաթթու պարունակող հավելումներով երեխայի սննդակարգի հարստացումը կօգնի ընդհամենը մի քանի ամսվա ընթացքում հաղթահարել փոքրիկի  ագրեսիան:

Հետազոտությանը մասնակցել են Մավրիկիում ապրող դեռահասները: Մասնակիցների մի մասը կես տարի շարունակ ընդունել են օմեգա 3 ճարպաթթու պարունակող հավելումներ, իսկ մնացածի սննդակարգը որևէ կերպ չի փոփոխվել: Օմեգա-3 ընդունած դեռահասների մոտ ագրեսիայի ու հակասոցիալական վարքի  մակարդակը  զգալիորեն նվազել է:

Հիշեցնենք, որ օմեգա-3 ամենից շատ պարունակում է ծովամթերքը: