3-ամյա տղային գերտաքացումից փրկելու համար ծնողները նրան ցուրտ միջավայրում են պահում: Ֆրեդ Ջեյմսը տառապում է հազվագյուտ գենետիկ հիվանդությամբ, որի հետևանքով նա քրտնել չի կարողանում: Ծնողները նրան մշտապես զովացնում են ջրային հեղուկացիրներով (սփրեյներով), սառույցի փաթեթներով: Այս մասին հաղորդում է The Daily Mail- ը:
Արևոտ եղանակին, երբ բոլոր երեխաները վազվզում են բակում, բրիտանացի փոքրիկը ստիպված է տանը մնալ և հավուր պատշաճի
Ֆրեդի ծնողների՝ 39-ամյա Ջոն Ջեյմսի և 33-ամյա Սառա Ջոնսի խոսքով՝ եթե երեխան գերտաքանա, ապա հետևանքները ողբերգական կարող են լինել: Փոքրիկի մոտ հիվանդության նշանները նկատելի են եղել ծնվելու առաջին իսկ օրից: Երեխան մի քանի անգամ ծայրահեղ վիճակներում է հայտնվել:
Նշենք, որ Մեծ Բրիտանայում 400 մարդ տառապում է Ectodermal Dysplasia-ով: Այս հիվանդության ախտանշաններից են նոսր մազերը, շնչառական խնդիրները և շատ չոր մաշկը:
1in.am