Բժիշկները փորձում են քնեցնել աղջնակին, ով չի քնել իր ծնված օրից ի վեր

18 ամիս առաջ իր ծնվելու օրից ի վեր փոքրիկ Հեյլի Ռիվերը 3 ժամից ավել չի քնել:

«Երբ նա մոտ 2 շաբաթական էր, ընդհանրապես չէր քնում: Ինձ տարօրինակ էր թվում, որ նորածինն օրվա մեծ մասը քնած չէր անցկացնում»,- ասում է փոքրիկի մայրը՝ Ջենիֆեր Ստելլան:

Փոփոխություններ այդպես էլ չէին գրանցվում: Հակառակը՝ հիվանդությունն օր օրի զարգանում էր, մայրը նաև նկատում էր, որ Հեյլին խռմփացնում էր, իսկ երբեմն ասես բերանով օդ էր կլանում: Աղջնակն առավելագույնը քնում էր օրը 2-3 ժամ: Հուսահատված Ջենիֆերը դիմել է Մանկան քնի կենտրոնի տնօրեն բժիշկ Հավիվ Վելերին:

Երեկոյան 7:30-ից մինչև առավոտյան 6:00-ը տևած հետազոտության ընթացքում պարզվել է, որ երեխան տառապում է «չափավոր ափնոե» հիվանդությամբ, որի դեպքում չեն գործում վերին շնչուղիները, օդը չի բավարարում և քունը խանգարվում է։

Աղբյուրը` 1in.am