Երեխայի ճարպակալումը կախված է հոր քաշից

Հավանաբար, յուրաքանչյուր ծնող կուզենար իմանալ՝ իրենց երեխան հակված է գիրության թե ոչ: Անգլիացի գիտնականների նոր հետազոտությունը մի քանի փաստ է հայտնաբերել, որոնք հնարավորություն են տալիս հեշտությամբ պարզել դա: Գիտնականները նայել են 4000 ֆինն նորածինների տեսագրություններ և հաշվի առել այնպիսի գործոններ, ինչպիսիք են՝ ծնվելու ժամանակվա քաշն ու ծնողների մարմնի զանգվածի ինդեքսը: Հետո երեխաներին կշռել են 7 և 16 տարեկանում: Այնուհետ հետազոտողները հատուկ հավասարում են

կազմել, որը հնարավորություն է տալիս կանախագուշակելու ճարպակալման հնարավորությունը, հայտնում է raut.ru-ն:

Այդ հավասարումն առաջին հերթին հիմնված է ընտանիքի սննդային սովորությունների վրա: Անշուշտ, գենետիկան ևս որոշակի դեր ունի, բայց այնպիսի սովորությունները, ինչպիսիք են՝ սխալ սնվելը և վարժություններ չանելը, երեխաներին ընդգրկում են ռիսկային խմբում: Սա օգնում է բացատրել, թե ինչպես է փոքր ընտանիքներոմ, կամ ընտանիքում, որտեղ երեխային դաստիարակում է մենակ աշխատող մայրը, երեխաների մոտ ճարպակալում ի հայտ գալիս: Աշխատող մայրերն ավելի քիչ ժամանակ են ունենում առողջ սնունդ պատրաստելու համար, իսկ փոքր ընտանիքներում ծնողները, որպես կանոն, երիտասարդ են լինում և առողջ սննդի համար փող չեն ունենում:

Սակայն կա նաև լավ նորություն. ռիսկի բոլոր գործոնները կարելի է կառավարել, և ամենակարևորը երեխայի հոր քաշն է: Կա նաև վատ նորություն. ներկայումս տղամարդիկ գնալով ավելի շատ են ավելորդ քաշ ունենում, և սա նշանակում է, որ այդպիսի հորից ծնված երեխաների ճարպակալման ռիսկը մեծանում է: Կարելի է նաև որոշակի փոփոխություն մտցնել երեխաների սննդակարգում՝ կրճատելով վնասակար մթերքների օգտագործումը՝ հաճախ զբոսնելով մաքուր օդում:

 

Աղբյուրը` www.1in.am