«Իմ փոքրիկ»-ը Երեխաների տոնին ընդառաջ անակնկալ է պատրաստել մրցութասեր ընթերցողների համար:
Հայտարարում ենք լուսանկարների մրցույթ՝ ինքնատիպ առաջադրանքով: Հայմամուլի կրպակներից ձեռք բերեք «Սովորում ենք ներկելով. տառերի ու կենդանիների բարեկամությունը» պատկերազարդ ալբոմը, թող ձեր փոքրիկը գունազարդի իր անվան առաջին տառին համապատասխան էջը, իսկ դուք լուսանկարեք փոքրիկին՝ ստեղծագործական աշխատանք կատարելիս:
Լուսանկարներն ուղարկեք
Լուսանկարներն ընդունվում են մայիսի 21-30-ը: Մրցութային լուսանկարները կհրապարակվեն «Իմ փոքրիկ»-ի ֆեյսբուքյան էջում: Կգնահատվի թե փոքրիկի՝ գունազարդելու հմտությունը, թե մայրիկի ու հայրիկի՝ հետաքրքիր պահերը որսալու կարողությունը: Հաղթողներին կորոշի ժյուրին, որում ընդգրկված կլինեն «Իմ փոքրիկ» թիմի, ինչպես նաև մրցույթի հովանավոր ընկերության ներկայացուցիչները:
Մրցույթը կամփոփվի հունիսի 1-ին: Լավագույն 3 լուսանկարների փոքրիկ հերոսները կարժանանան մրցանակների:
Մանկական հավատարմությամբ՝ «Իմ Փոքրիկ»