Ջրվեժի Բանավան թաղամասում բարուրի մեջ հայտնաբերված,ապա Երեւանի «Մանկան տուն» տեղափոխված նորածնի` Մարիամիկի մայրը դեռ չի գտնվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նրանց փոխանցմամբ` դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՔՕ-ի 128-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այդ
Երեւանի «Մանկան տուն» կենտրոնի տնօրեն Լիանա Կարապետյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ 2,5 ամսական Մարիամիկը վատառողջ էր, թոքաբորբ է տարել, բայց այժմ, բարեբախտաբար, արդեն լավ է: Տնօրենը նշեց, որ շատ մարդիկ են դիմել, զանգել նրան որդեգրելու համար: Բայց «Ընտանեկան օրենսգրքով» երեխայի հայտանաբերումից երեք ամիս անց, այսինքն` փետրվարի 7-ին, իրենք դիմելու են Ոստիկանություն` փորձելով ճշտել երեխայի կարգավիճակը: Կախված պատասխանից` պարզ կլինի` երեխան կարող է տրվել որդեգրության, թե ոչ: Եթե մայրը ավելի վաղ հայտնաբերվի, որդեգրման հարցը փակվում է, իսկ եթե չհայտնաբերվի եւ այդ մասին տրվի տեղեկանք, ապա Մարիամիկը ենթակա կլինի որդեգրման: Մի խոսքով, փոքրիկ Մարիամիկի ճակատագիրը պարզ կլինի փետրվարի 7-ից հետո:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նոյեմբերի 6-ին Ջրվեժի Բանավան թաղամասում 4-րդ շենքի 3- րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի դռան մոտ բնակիչներից մեկը բարուրված նորածին է նկատել ու ահազանգել իրավապահներին: Նորածնի անունը Մարիամիկ է, այդ մասին գրված է եղել բարուրում թողնված գրությունում: Նաեւ նշված է եղել, որ երեխային թողել են կարիքից դրդված: Թե ով է նորածնին թողել անօգնական վիճակում, դեռ հայտնի չէ, ամեն դեպքում, շենքի բնակիչներից չէ: