Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախադպրոցական տարիքի երեխաներ ունեցող ծնողները կարող են իրենց երեխաներին հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից սկսած։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Ի գիտություն նախադպրոցական հասակի երեխաների ծնողների.
❗️2 տարեկանը լրացած երեխաներին կարող եք հերթագրել Երևանի բոլոր մանկապարտեզներում՝ փետրվարի 10-ից հետո:
Հերթագրումը կատարվում է և՛ մանկապարտեզում, և՛ առցանց»։



