Microsoft-ն առաջարկում է մայրիկին փոխարինել սմարթֆոնով (տեսանյութ)

Microsoft-ը Մեծ Բրիտանիայի համար թողարկել է նոր գովազդային հոլովակ, որում առաջարկում է կիրառել Windows Phone օպերացիոն համակարգով սմարթֆոնները՝ որպես երեխային զբաղեցնելու և նրա «հիմար հարցերին» պատասխանելուց խուսափելու միջոց:

Խոսքը Kid’s Corner գործառույթի մասին է, որն ապահովում է անվտանգ հասանելիություն

մանկական խաղերին, հավելվածներին ու այլ զվարճանքների: Այս մասին հայտնում է Mirfactov պորտալը:

Հոլովակի ողջ ընթացքում կադրում գտնվող երեխան իրեն շրջապատող առարկաների ու երևութների մասին անվերջ հարցեր է տալիս: Մարքեթոլոգները կարծում են, որ հարցերի հոսքից ծնողների հանգստի համար պետք է երեխային տալ սմարթֆոնը, որը զբաղեցնի նրա ողջ ուշադրությունը: 

Ավելի վաղ ընկերության դիզայներ Քեթրին Հոլմսը խոստովանել էր, որ սմարթֆոնի շնորհիվ է կարողանում մի քանի ակնթարթ հանգիստ վայելել։

 

Աղբյուրը` 1in.am