Անգլիայում 7 կգ քաշով երեխա է ծնվել (տեսանյութ)

Հսկա փոքրիկ Ջորջ Քինգը ծնվել է վեց շաբաթ առաջ, Բրիսթոլում: Քանի որ անակնկալ էր նրա չափազանց մեծ քաշը, բժիշկները պայքարել են հսկա փոքրիկին լույս աշխարհ բերելու և կյանքը փրկելու համար: Ջորջն առանց թթվածնի է մնացել 5 րոպե: Բժիշկները երեխայի փրկվելու հավանականությունը 10 տոկոս էին գնահատում: Բայց ամեն ինչ բարեհաջող է ավարտվել և Ջորջն արդեն տանն է` իր ծնողների հետ: