Երեխայի սեռը հնարավոր կլինի պարզել հղիության արդեն 5-րդ շաբաթում

Այսուհետ հնարավոր կլինի առանց միջամտության որոշել երեխայի սեռը` հղիության հինգերորդ շաբաթում: Այս մասին գրում է New Scientist-ը:

Գիտնականներն ընդգծում են, որ պարտադիր է իմանալ երեխայի սեռն այն ժամանակ, երբ մոր գեներում Х քրոմոսոմներ կան, որոնք կարող են մկանային դիստրոֆիա առաջացնել: Այս դեպքում, եթե ձևավորվող պտուղը իգական սեռի է, ապա նա այդ գենը

կամ չի ունենա, կամ կլինի միայն դրա կրողը իսկ եթե պտուղը արական սեռի է, ապա հիվանդության ժառանգման հավանականությունը 50 տոկոս կլինի, ինչի դեպքում գիտնականները խորհուրդ են տալիս մորը կամ ընդհատել հղիությունը, կամ էլ որոշակի բժշկական միջամտություններ կատարել, որոնց դեպքում չի բացառվում վիժումը:

Ավելի վաղ գիտնականները փորձել էին երեխայի սեռը որոշել մոր արյան մեջ պտղի ԴՆԹ-ի միջոցով, բայց նման տարբերակը հուսալի չէ, եթե չկա ԴՆԹ-ի բավարար քանակ:

Այս խնդիրը հաջողությամբ լուծեցին Սեուլի Կանացի առողջության կենտրոնի աշխատակցները: Նրանք ուսումնասիրեցին PDE9A գենի փոփոխությունները, որը հանդիպում է հղիների արյան մեջ: Փոփոխությունները ցույց են տվել, որ եթե մոր արյան մեջ պտղի բավարար քանակով ԴՆԹ կա, և երեխայի սեռը որոշելու այդ մեթոդը ճշգրիտ կլինի:

Տեսությունն հաջողությամբ ապացուցվել է 203 կնոջ դեպքում:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am