ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վտանգավոր է ճանաչել «Բոնիլատ» ընկերության 2018 թվականի փետրվարի 5- և «Չանախ» ընկերության փետրվարի 6-ի արտադրության թթվասերի խմբաքանակները:
Այս մասին հայտնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Չանախի» արտադրած թթվասերի նմուշում արձանագրվել է անհամապատասխանություն ԱՑԽՄ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ցուցանիշով: Հայտնաբերվել են նաև մակնշման խախտումներ. տրվել է կրկնապիտակի միջոցով այն շտկելու հանձնարարական:
Փորձաքննված նմուշներում հակաբիոտիկներ և բուսական յուղ չեն հայտաբերվել:
Տեսչության վերահսկողության արդյունքում «Բոնիլատ», «Չանախ», «Դուստր Մարիաննա», «Թամարա», «Պարգև», «Էջմիածին կաթ» ընկերություններում են արձանագրվել են հումքի մթերման գործընթացի կազմակերպման խախտումներ:
Կարդացեք նաև՝ Աղիքային ցուպիկ, հակաբիոտիկ և խմորասնկեր. թթվասերի 10 նմուշից միայն 3-ն են անվտանգ. Հետք.am