ԵՄ-ում հավանություն տվեցին երեխայի ծնվելուց հետո հայրերին պարտադիր արձակուրդ տրամադրելու գաղափարին

Եվրախորհրդարանը (ԵԽ) եւ Եվրամիության խորհուրդը նախնական կարգով հավանություն են տվել Եվրահանձնաժողովի առաջարկությանը, որով նախատեսվում Է ԵՄ-ի անդամ երկրներում հայրերի համար առնվազն տասն աշխատանքային օր ժամկետով միանգամյա պարտադիր արձակուրդ սահմանել նորածիններին խնամելու համար:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ԵԽ-ի մամուլի ծառայությունում: Գործակալության զրուցակցի խոսքով՝ ԵՄ-ի նոր օրենսդրության նախագիծը կոչված Է
«խրախուսել տղամարդկանց պարտականությունների ավելի հավասար բաժնով մասնակցել նորածին երեխաների խնամքին»:

Երեխայի ծնվելուց հետո հոր արձակուրդը օրինականացված Է ԵՄ-ի անդամ երկրների
մեծ մասում, բացառությամբ Գերմանիայի, Ավստրիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Չեխիայի, Լյուքսեմբուրգի եւ Սլովակիայի, բայց դրա տեւողությունը եւ դրա հետ
կապված նպաստի չափը տարբեր են: Եվրահանձնաժողովի առաջարկության համաձայն, նորածինների հայրերը նրանց խնամելու համար տրամադրված արձակուրդի ժամանակ պետք Է ստանան նպաստներ, որոնք համարժեք կլինեն կամ կգերազանցեն ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող վճարումների չափը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Աղբյուրը՝ Արմենպրես