Արգելվել է չինական թռչնամսի ներկրումը Հայաստան

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում բռնկված թռչնի գրիպի վարակի պատճառով Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը արգելել էր ՉԺՀ Տիբեթի ինքնավար շրջանից թռչնամթերքի, ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի, պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի հրամանով` նախօրեին արգելվել է այս ապրանքատեսակների ներմուծումը ոչ միայն Տիբեթից, այլ Չինաստանից ընդհանրապես: