Քնի բժշկության ամերիկյան ակադեմիայի փորձագետները բացահայտել են երեխայի` գիշերվա ընթացքում քնելու իդեալական ժամաքանակը:
Նոր ուղեցույցը հրատարակել են մի խումբ բժիշկներ և փորձագետներ:
Առաջարկած ժամային գրաֆիկը տատանվում է նորածինների համար 16 ժամի, պատանիների համար 8 ժամի սահմաններում:
Այսպիսով, որքա՞ն պետք է քնի Ձեր երեխան: Օպտիմալ ժամային գրաֆիկը հետևյալն է.
· 4-12 ամսական երեխան պետք է քնի 12-ից 16 ժամ,
· 1-2 տարեկան երեխաները` 11-ից 14 ժամ,
· 3-5 տարեկան երեխան ` 10-ից 13 ժամ,
· 6-12 տարեկան երեխան ` 9-ից 12 ժամ,
· 13-18 տարեկան պատանիները՝ 8-ից 10 ժամ:
Հետազոտության համաձայն`եթե երեխաներին հաջողվի քնել այնպես, ինչպես խորհուրդ է տրված ուղեցույցում, ապա դա լավ ազդեցություն կունենա նրանց առողջության վրա:
Ուղեցույցում խորհուրդ է տրվում հեռուստացույցները, համակարգիչներն ու սմարթֆոններն անջատել երեխաների քնից առնվազն կես ժամ առաջ:
Աղբյուրը`Ankakh.com