Բրիտանիայում շունը վրաերթից փրկել է 10-ամյա երեխային

Մեծ Բրիտանիայում արագընթաց բեռնատարի կողմից վրաերթի ենթարկվելուց 10-ամյա Չարլի Ռայլիին փրկած շունը դարձել է տղայի լավագույն ընկերը: Տղան իր կյանքի համար երախտապարտ է իր չորքոտանի բարեկամին: Այս մասին հայտնում է The Sun-ը:

Դեպքը տեղի է ունեցել բրիտանական Էսեքս կոմսությունում: Գերմանական հովվաշուն Գեոն, նկատելով տղայի ուղղութամբ արագ

սլացող բեռնատարը, հրել էր նրան ճանապարհից այն կողմ: Երեխայի կյանքը փրկած շունը, սակայն, կրել է մեքենայի հարվածի ողջ ծանրությունը, բայց ողջ է մնացել: Կենդանին ունի ոտքի և ողնաշարի կոտրվածքներ, արյան զեղումներ: Դեպքը տեղի է ունեցել, երբ Չարլին մայրիկի, եղբայրների՝ 7-ամյա Ջոշի և 4-ամյա Բենի և 7-ամսական շան հետ զբոսնում էր: Դեպքի պահին նրանք պատրաստվում էին անցնել փողոցը:

Չարլիի ծնողները այժմ ջանում են վճարել շան բուժման համար անհրաժեշտ 8000 ֆունտը, քանի որ նա ընտանիքի անդամ է դարձել: Նրանք մտադիր են, ինչ գնով էլ լինի, շան առողջական վիճակը վերականգնել:

Աղբյուրը` www.1in.am