Օրերս համացանցում տարածվեց մանկաբարձ-գենեկոլոգ Շուշանիկ Բախշյանին 3,5 տարով ազատազրկելու մասին լուր:
Շենգավիթ ԲԿ-ից հայտնում են, որ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Բժշկական կենտրոնից հորդորում են դադարեցնել կեղծ լուրերի տարածումը, քանի որ այդպիսով ոտնահարվում են կլինիկայի և բժշկուհու բարի համբավը: «Նմանատիպ լուրեր տարածելով՝ հուզական վնաս են կրում նաև այն հղի կանայք, ովքեր, բարձր գնահատելով առաջատար մասնագետ Շուշանիկ Բախշյանի մասնագիտական հմտություններն ու պրոֆեսիոնալիզմը, իրենց հղիության վարումը վստահել են բժշկուհուն»,-ասված է բժշկական կենտրոնի տարածած հայտարարության մեջ:
Վերջին երկու տարում Շուշանիկ Բախշյանի մոտ հաշվառվել է 404 հղի կին:
Շենգավիթ ԲԿ-ը մեկ անգամ ևս կոչ է անում այսուհետև ձեռնպահ մնալ Շուշանիկ Բաշխյանի վերաբերյալ ապատեղակատվության տարածումից՝ չխախտելով ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ ամրագրված մարդու իրավունքները, այնպես էլ մասնագիտական, էթիկական և բարոյական նորմերը։
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի հասարակայնության հետ կապերի բաժին