Հետազոտողները հայտնաբերել են, որ երեխաները շատ շուտ են սովորում տարբերել իրենց բարեկամներին թշնամիներից: Եվ դա տեղի է ունենում 9 ամսական հասակում: Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ երեխաները սիրում են բարի մարդկանց, սակայն այդ հարցի նոր հետազոտությունը հստակություն է մտցրել: Երեխաները պատրաստ են ընդունել իրենց ընկերներին նույնիսկ այն դեպքում, երբ նրանք իրենց ճիշտ չեն պահում, ու տարանջատում են թշնամիներին նույնիսկ այն ժամանակ, երբ վերջիններս ընկերական մոտեցում են ցուցաբերում:
Այս հետազոտությունը վկայում է այն մասին, որ ինն ամսականում փոքրիկները զբաղված են իրենց շրջապատի
Երեխաներն իրենց եզրակացություններն են անում՝ հիմնվելով տարբերությունների ու նմանությունների վրա: Հետազոտողներն առաջարկել են երեխաներին ընտրել կրեկեր կամ լոբի, այնուհետև նրանց համար տիկնիկային ներկայացում են ցուցադրել, որի ընթացքում հերոսներից մեկը սննդի նկատմամբ նույն նախասիրությունն է դրսևորել, ինչ որ փոքրիկը՝ այն դեպքում, երբ մյուսը հակառակ ընտրությունն է կատարել: Ներկայացման ընթացքում այլ տիկնիկները վատ կամ լավ են վարվել այս կամ այն սնունդն ընտրած մյուս տիկնիկների հետ:
Հետո երեխաներին առաջարկել են իրենց հետ տանել տիկնիկին, որն իրենց ամենաշատն է դուր եկել: Երեխաների մեծամասնությունն ընտրել է այն տիկնիկին, որը վնաս է հասցրել հակառակ սննդատեսակն ընտրած տիկնիկին: Այդ կերպ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ երեխաները զգում են թաքնված վտանգը, կամ նրանց մոտ դրսևորվում է սոցիալական համոզմունքների նախնական ձևը:
Աղբյուրը` 1in.am