Երևանում եռյակ է լույս աշխարհ եկել

Երևանաբնակ երիտասարդ ընտանիքը եռյակ է ունեցել: «Երեխաներին որոշել ենք անվանակոչել Սարգիս, Մհեր և Աշոտ: Բալիկները ծնվել են մայիսի 13-ին և կշռում են 1,2, 1,3 և 1,5 կգ: Մեր ավագ որդին 1,5 տարեկան է, և մենք չէինք սպասում, որ կարող ենք եռյակ ունենալ»,-ասել է բազմազավակ 28-ամյա հայրը՝ Մանվել Մանուկյանը:

Երեխաները ծնվել են 7,5-8 ամսական՝ կեսարյան հատման միջոցով: Ապագա  զինվորների հայրն ասել է, որ դեռեւս չի կարողացել տեսակցել կնոջը՝ 25-ամյա Անուշ Մնացականյանին, սակայն հաջողվել է հեռվից տեսնել նորածիններին:

Այս տարի վերջին անգամ եռյակ է ծնվել ապրիլի 24-ին` «Արագիլ» վերարտադրողական բժշկության հիմնադրամի աջակցությամբ: Կարինե Արզումանյանը 10 տարվա անպտղությունից հետո կյանք է պարգևել մեկ տղայի և երկու աղջկա: Եռյակներ են ծնվել նաև մարտի 18-ին եւ փետրվարի 12-ին:

Աղբյուրը` Արմենպրես