Նախատեսվում է մինչև 6 ամսական երեխաների` բացառապես կրծքով սնուցման ցուցանիշները ավելացնել 25 տոկոսով: Այս մասին տեղեկացնում է Yerkir.am-ը:
Այսօր կառավարության նիստում առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի` պետք է
Ծրագրի ընդունման հիմնական նպատակն է ապահովել մանուկների առողջ աճը մինչև 2020 թ. և մինչև 6 ամսական երեխաների շրջանում բացառապես կրծքով սնուցման ցուցանիշը ավելացնել 25 տոկոսով: 2016-2020 գործողությունները ուղղված են լինելու բժշկական հաստատություններում, բացառապես կրծքով սնուցմանն ուղղված, բարենպաստ պայմանների իրականացմանը, բուժանձնակազմի հմտությունների զարգացմանը, հանրային իրազեկման աշխատանքներին և այլն:
«Այսօր «Մանկան բարեկամ» կոչումը, որը տալիս է ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ունի 32 կազմակերպություն, աշխատանքների արդյունքում պետք է հասնենք մինչև 40-ի, որ կարողանանք Ժնևից այդ հավաստագիրը ստանալ, և ապահովել վերոհիշյալ ցուցանիշները: Գործողությունների ծրագիրն իրականացվելու է միջգերատեսչական համագործակցության շրջանակներում` առողջապահության նախարարության, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներգրավմամբ»,- ասաց նախարարը:
Կառավարությունը հաստատեց այս նախագիծը:
Աղբյուրը`Yerkir.am