Երեխայի ծննդի համար լավագույն և վատագույն երկրները

Save the Children միջազգային կազմակերպությունը հրապարակել է այն երկրների ցուցակը, որոնք առավել բարենպաստ ու անվտանգ են ապագա սերունդների համար, հայտնում է The Guardian-ը:

Առաջին հորիզոնականում է Ֆինլանդիան, վերջինում` Կոնգոյի Ժողովրդավարական հանրապետությունը: Վարկանիշային աղյուսակում ներառվել է ավելի քան 100 հազար բնակչությամբ 176 երկիր: Ընդ որում` աղյուսակը կազմվել է հաշվի առնելով մինչև 5 տարեկան երեխաների ու

նրանց մայրերի մահացության աստիճանը:

Երեխա ունենալու լավագույն երկրների թվում Միացյալ Նահանգները գտնվում է 30-րդ տեղում, Արևմտյան Եվրոպայի երկրներից, Ավստրալիայից, Սլովենիայից, Սինգապուրից, Նոր Զելանդիայից, Էստոնիայից, Կանադայից, Չեխիայից, Իսրայելից, Բելառուսից, Լիտվայից եւ Լեհաստանից հետո։

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ աշխարհում ամեն տարի կյանքի առաջին ամսում մահանում է ավելի քան 3 մլն երեխա: Անվտանգության տեսանկյունից առաջատարների թվում Հյուսիսային Եվրոպայի երկրներն են:

Աղբյուրը` armeniatv.am